Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Արմեն Աշոտյանը կարծում է, որ ՀՀԿ-ն պետք է մասնակցի ընտրություններին

Արմեն Աշոտյանը կարծում է, որ ՀՀԿ-ն պետք է մասնակցի ընտրություններին
16.10.2018 | 21:57

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը հաստատում է տեղեկությունները, որ ՀՀԿ-ի ներսում խորհրդարանական արտահերթ ընտրություններին մասնակցելու մասով կարծիքները տարբեր են։ Լրագրողների հետ ճեպազրույցում նա ասաց, որ ՀՀԿ-ում մի մասը տարբեր հիմնավորումներով պնդում է, որ պետք է մասնակցել ընտրություններին, մի մասն էլ պնդում է «բաց թողնել այս ընտրական ցիկլը»։

«Կուսակցությունը վերջնական որոշում չունի և պարզ է՝ ինչու, դեռ ընտրությունների օր նշանակված չէ։ Այս փուլում հասարակական կարծիքի ուսումնասիրություններ են իրականացվում, մոնիտորինգ, հետազոտություններ են կատարվում։ Երբ նշանակվեն արտահերթ ընտրություններ, մեր որոշումը կհրապարակենք», - ասաց Աշոտյանը։ Նրա կարծիքով՝ ՀՀԿ-ն Հայաստանի քաղաքական կյանքում «ասելիք ու անելիք ունի»։ Աշոտյանն ասաց, որ ՀՀԿ-ն գաղափարական հիմք ունեցող կուսակցություն է և «վերջին տարիներին հաջողվել է այդ ակունքները զուլալ, բյուրեղ պահել»։ «Հայաստանի քաղաքական մշակույթն է պահանջում, որ ցանկացած նախորդ իշխանություն չանհետանա քաղաքական բեմից, որովհետև այդ նախորդ իշխանությունը կրում է ինստիտուցիոնալ հիշողություն, նախորդ իշխանության բազմաթիվ ներկայացուցիչներ, արատավորված չլինելով այս կամ այն սկանդալի մեջ, կարող են օգտակար լինել քաղաքական կյանքում», - հայտարարեց Աշոտյանը:

Դիտվել է՝ 809

Մեկնաբանություններ