«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Անհատ պատգամավորների դուրս գալը ԲՀԿ-ից երբեք չի կարող որակվել կուսակցության պառակտում

Անհատ պատգամավորների դուրս գալը ԲՀԿ-ից երբեք չի կարող որակվել կուսակցության պառակտում
16.10.2018 | 21:58

ԱԺ «Ծառուկյան» դաշինքի անդամ Գևորգ Պետրոսյանը խորհրդարանում լրագրողներին ասաց, որ ԲՀԿ-ն կանգնած չէ այն տեսակետի վրա, որ եթե իրենց բոլոր առաջարկները չեն ներառվել ԸՕ փոփոխությունների մեջ, իրենք դեմ կքվեարկեն օրենսգրքին: «Ի վերջո, կատարելության չափանիշը պետք է լինի հետևյալում՝ որքանո՞վ է ԸՕ-ն կարողանում իրավակարգավորմամբ նպաստել, որ ժողովրդի ձայնը հասնի իր նպատակին, այսինքն՝ ժողովրդի իրական ընտրությունը ձևակերպի վերջնական արդյունք»,-ասաց նա:
Անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի ստորագրած հուշագրին՝ Պետրոսյանը նշեց, որ այնպես չի, որ հուշագիրը բացարձակապես փոխում է իրենց հայացքները:

«Մենք ունենք որոշակի պնդումներ, որոնք անելու ենք նաև հուշագրից հետո, և նաև որոշակի առումով հղկում է մտցնում խմբակցության քաղաքական հավակնությունների, դիրքորոշումների մեջ, քանի որ հուշագիրը լայն փաստաթուղթ է: Հուշագրում կողմերը շրջանցել են մանր-մունր, անձնական, ներկուսակցական, ներքաղաքական կամ քաղաքական ամբիցիաները, և այստեղ մենք ունենք մեկ գերխնդիր՝ բոլոր ուժերը մեկտեղել ՀՀ-ն այս վիճակից դուրս բերելու համար: Իհարկե, նորից եմ ասում՝ որևէ հուշագիր ի վիճակի չէ 100 տոկոսով փարատել բոլոր մտավախությունները, որոնք ունեն բոլոր քաղաքական ուժերը, բայց գոնե հուշագիրը զսպաշապիկ է քաղաքական անհարկի հավակնությունները գործի դնելու համար, որպեսզի բոլորս մեկտեղվենք դեպի բարեկեցիկ, բարգավաճ Հայաստան»,- նշեց Պետրոսյանը:


Հարցին` ԲՀԿ-ն արտահերթ ընտրություններին քանի տոկոս ձայն կհավաքի, պատգամավորը պատասխանեց. «ԲՀԿ-ն այսօր բարձր վարկանիշ ու վստահություն ունի հասարակության շրջանում, դա հիմք է տալիս ողջամտորեն հուսալու, որ մենք կունենանք բավական պատկառելի ներկայացվածություն»:


Հարցին, թե կա՞ն կուսակցությունում պառակտումներ՝ հաշվի առնելով, որ ԲՀԿ պատգամավոր Վահան Կարապետյանը և նախկին պատգամավոր Լյովա Խաչատրյանը հայտարարել են կուսակցությունից դուրս գալու մասին, Պետրոսյանն ասաց, որ ցանկացած անձ ազատ է իր հավակնություններում. «ԲՀԿ-ն այնքան ամուր քաղաքական միավոր է, որ այնտեղից անհատ պատգամավորների, այդ թվում՝ նախկին պատգամավորների կամ առանձին մարզպետների դուրս գալը երբեք չի կարող որակվել որպես կուսակցության պառակտում»:

Դիտվել է՝ 934

Մեկնաբանություններ