Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Խուսափում են ղարաբաղյան հակամարտության մասին խոսել

Խուսափում են ղարաբաղյան հակամարտության մասին խոսել
21.11.2018 | 22:51

Նախընտրական քարոզարշավը, շատերի կանխատեսմամբ, լինելու է ոչ գաղափարական պայքարի շրջանակում։ Սակայն կա մեկ հարց, որի շուրջ հստակ դիրքորոշում պարտավոր են հայտնել ընտրությանը մասնակցող բոլոր ուժերը, որպեսզի հասարակությունը ճիշտ կողմնորոշվի՝ ինչ է հետևելու ղարաբաղյան հակամարտությանը, երբ այդ ուժը լինի որոշողը կամ որոշումների վրա ազդողը։ Արցախի հարցն ամենաէականն ու առանցքայինն է, և իշխանությունը, և ապագա ընդդիմությունն այս հարցում շատ հստակ մոտեցում պետք է ունենան։


Երբ ՀՀԿ-ն իշխանությունը հանձնեց, հակամարտության շուրջ բանակցությունները ժամանակավոր դադար վերցրին, բայց սա երկար տևել չի կարող։ Չհաշված «վերելակային» պայմանավորվածությունը, այս հարցում ոչ մի շարժ չկա։ Երբ ղարաբաղյան հակամարտության շուրջ Նիկոլ Փաշինյանին հարց է ուղղվում, նա առաջինը հիշում է ՀՀԿ-ի՝ իրեն «ժառանգություն» թողած մադրիդյան սկզբունքները ու հետո հայտարարում, թե Ղարաբաղը պետք է իր ճակատագիրը որոշի։ Սա բավական ընդհանրական ձևակերպում է, ստույգ պատասխանից խուսափելու ձև․ այնինչ, կա երկու տարբերակ՝ հող հանձնել կամ չհանձնել։ Չհանձնելու մասին ոչ մի խոսք, իսկ փոխզիջումային տարբերակի դեպքում ոչ մի հստակ սահմանի գծում, այն է՝ որն է լինելու մեր զիջման վերջնակետը։ Այս անորոշությունն էլ Փաշինյանը ժառանգել է նախորդներից, որովհետև ՀՀԿ-ն էլ ստույգ չկարողացավ այս հարցին հստակ պատասխան տալ, նախորդ տարիներին մանևրելով, հարցը ձգվեց ու փոխանցվեց Փաշինյանին, որը ևս կարծես ոչ մի ցանկություն չունի հստակ լուծման տարբերակի գնալ։ Սակայն ինչ-որ պահի բոլորը պետք է առերեսվեն իրական լուծման հետ, իսկ թե դա ինչ տեսք կունենա, դժվար է ասել, բայց հաստատապես ծանր որոշում է լինելու այն իշխանության համար, որը կհամարձակվի գնալ հող հանձնելու ճանապարհով։ Դա ոչ մի փաթեթավորմամբ հասկանալի չի լինի հանրության համար։


Թերևս այս բարդ ու խճճված իրավիճակից ելնելով էլ քաղաքական ուժերը խուսափում են նախընտրական շրջանում շատ խոսել այս թեմայից՝ գերադասելով տեղավորվել նախկիների ու ներկաների «մեղքերի» թվարկման ու փոխադարձ կսմիթների շրջանակում։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 3618

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ