Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Կոռուպցիայի դեմ պայքարը մրցակիցներին վերացնելու է նման. Վիգեն Սարգսյան

Կոռուպցիայի դեմ պայքարը մրցակիցներին վերացնելու է նման. Վիգեն Սարգսյան
27.11.2018 | 22:32

Հանրապետական կուսակցության համապետական ցուցակը գլխավորող Վիգեն Սարգսյանը հարցազրույց է տվել РИА Новвсти-ի լրատվական գործակալությանը, որտեղ ասել է, որ Հայաստանում կառուպցիայի դեմ պայքարը մրցակիցներին վերացնելու է նման: Ստորև հարցազրույցից մի հատված ենք ներկայացնում:

- Ներկա կառավարությունն իր ձեռբերումներից է համարում կոռուպցիայի դեմ պայքարը: Համաձա՞յն եք դուք այդ պնդման հետ:
- Նոր կառավարիչներին հաջողվել է կարևոր մի արդյունք գրանցել՝ ժողովրդին հույս տալ, թե կոռուպցիայի դեմ կոշտ պայքար է տարվելու: Բայց մտահոգում են հայտարարությունները, թե կոռուպցիա և օլիգարխիա երկրում այլևս չկա: Կարծում եմ՝ այդպես չի լինում: Իհարկե, հրաշալի կլիներ, եթե այդպես լիներ, բայց նույնիսկ այն երկրներում, որտեղ կոռուպցիոներներին հրապարակներում գնդակահարում են ու առավել դաժան վարվում նրանց հետ, այնումանենայնիվ՝ կոռուպցիայի հետ խնդիրները միանգամից չեն վերանում:
Ես կցանկանայի հավատալ այդ խանդավառությանը, բայց, ցավոք, արդյունքը դեռ տեսանելի չէ:
Ինչ վերաբերում է կոռուպցիայի դեմ պայքարին, ապա իրավաբանական այդ հարթակի ձևավորումը սկիզբ է առել դեռևս Հանրապետականի կառավարման ժամանակահատվածից: Դեռևս ՀՀԿ-ի կառավարման ժամանակ կարևորագույն օրենքներ են ընդունվել, այդ թվում՝ ոչ օրինական հարստացման քրեականցման մասին: Կոռուպցիան հաճախ են շփոթում կաշառակերության հետ, բայց կոռուպցիան, առաջին հերթին, պաշտոնական լիազորությունների չարաշահումն է: Այդ իսկ պատճառով մարդիկ, որոնք որոշումներ ընդունող են ու որոնց ձեռքերում է գտնվում տուգանքերի կազմումը, դատական վճիռներ կայացնելը և այլն, համապատասխան աշխատավարձ պետք է ստանան: Ուղղակի կրակելով՝ ոչինչ չես փոխի: Կարելի է գոռալ կոռուպցիայի մասին, հրապարակային դատել մարդկանց, բայց դա ինչքանով է օգտակար լինել, դժվար է ասել: Առայժմ այս ամենը սելեկտիվ արդարադատության ու քաղաքական մրցակիցների վերացնելու պայքար է հիշեցնում:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ այստեղ:

Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 2945

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ