Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Գարեգին երկրորդ․ Դեկտեմբերի 9-ի ընտրությունները դարձան կարևոր հանգրվան

Գարեգին երկրորդ․ Դեկտեմբերի 9-ի ընտրությունները դարձան կարևոր հանգրվան
10.12.2018 | 21:32

Աժ դեկտեմբերի 9-ի արտահերթ ընտրությունները դարձան կարևոր հանգրվան Հայաստանում վերջին ամիսներին ընթացող ներքաղաքական զարգացումների, հայտարարում է Ամենայն Հայոց Գարեգին երկրորդ կաթողիկոսը:

«Մեր օրհնությունն ենք բերում սիրեցյալ մեր ժողովրդին և կուսակցություններին, որ ապագայի հանդեպ պատասխանատվության գիտակցումով մասնակցություն բերեցին խորհրդարանական ընտրություններին: Մեր շնորհավորանքներն ու բարեմաղթանքներն ենք հղում «Իմ քայլը» դաշինքին, «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» կուսակցություններին, որոնք արժանացան մեր ժողովրդի վստահությանը՝ պատասխանատվություն ստանձնելով մեր երկրի ապագայի համար: Աղոթում ենք, որ Տերը հաջողություններ պարգևի նորընտիր խորհրդարանի աշխատանքներին՝ հանուն մեր Հայրենիքի առավել զորացման և բարօր ապագայի կերտման», - ասված է ընտրությունների առիթով Վեհափառի ուղերձում: «Առաքելական մեր Սուրբ Եկեղեցին, ինչպես միշտ, իր ջանքերն է բերելու ի խնդիր մեր պետականության ամրապնդման, ազգային համերաշխության զորացման և ներքին ու արտաքին մարտահրավերների հաղթահարման», - ընդգծում է Ամենայն Հայոց կաթողիկոսը:

Դիտվել է՝ 927

Մեկնաբանություններ