Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Բարձրագույն դատական խորհրդի նախագահ պարոն Գ. Հարությունյանին, վերաքննիչ քաղաքացիական դատարանի նախագահ պարոն Ա. Մկրտչյանին

Բարձրագույն դատական խորհրդի նախագահ պարոն Գ. Հարությունյանին, վերաքննիչ քաղաքացիական դատարանի նախագահ պարոն Ա. Մկրտչյանին
14.12.2018 | 01:37

Հայտնում եմ Ձեզ, որ թիվ ԵԴ/8317/02/18 քաղ. գործով հայցս ընդդեմ «Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ-ի, ի դեմս տնօրեն Վարդան Մկրտչյանի, թիվ 66-Ա, 70-Ա, 85-Ա հրամաններն անվավեր ճանաչելու, իմ աշխատանքային իրավունքները վերականգնելու, ինչպես նաև հարկադիր պարապուրդի ամբողջական ժամանակահատվածի համար գումար բռնագանձելու մասին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը արժանապատվորեն պահեց համակարգի հեղինակությունը, երբ պատասխանող կողմը ուժեղ էր քաղաքական ուղղվածությամբ և ազդեցիկ պաշտոնյաների առկայությամբ:

Այս, ինչպես նաև տնօրենի անօրինական, քիմքային քայլերի և ոչ իրավաչափ գործողությունների մասին քանիցս հայելանման անդրադարձումներով հանդես եմ եկել մամուլում՝ թե՛ որպես սրտացավ սունդուկյանցի և թե՛ որպես արհեստավարժ լրագրող:
Առհասարակ իմ զենքը իմ գրիչն է, ոչ թե ընդդեմ այսինչի կամ այնինչի, այլ հանունի: Հանուն ճշմարտության և ազգային միաբանության, հանուն օրինապաշտ և բարեկեցիկ, ապահով երկրի, որի համար ամեն մեկս մեր տեղում մեր բաժին մոմն ենք վառելու: Իմա՝ դեռևս 10 տարի առաջ իմ հերթական, հեղինակած «Աշխարհի կենտրոն Հայաստանս» գիրքը, որի «Աբսուրդի երկիր Հայաստանս», «Ախպերության երկիր Հայաստանս», «Զոռբայության երկիր Հայաստանս» և մյուս ենթաբաժինների իրատեսական մտորումներն ու «ստրիպտիզ» հարցազրույցները ոչ միայն պարզ են դարձնում մեր ժամանակների տարեգրությունը, մեր ընթացքի ճանապարհը կասեցնող խոշոր «ես»-երի ախորժակամիջուկը և պարտադրում մտորել աղարտումների ու ձևախեղումների մասին, այլև հաստատումն է նրա, ինչը այսօր տեղի է ունենում մեզանում:


Եվ ի պատիվ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Հ. Զարգարյան), բազմակողմանի օբյեկտիվ քննության արդյունքում կայացվեց արդարացի վճիռ: Դա մեկ անգամ ևս փաստեց, որ օրենքը, իրոք, ուժ է ստանում, ճշմարտությունը՝ ամբիոն, որ արմատապես փոխվելու է արժեհամակարգը: Ցավոք, պատասխանող կողմը դա չի ընկալում և չունի ցանկության կամք հաշվի նստելու իրականության հետ, քանի որ կարոտախտով սպասում է նրանց, ում միջոցով հայտնվել է մայր թատրոնի տնօրենի պաշտոնում: Ավելին, փոխանակ հետևություններ անի, շարունակում է «անակնկալներ» մատուցել հիշաչարության ու քինախնդրության դրսևորումներով: Օրինակներից վերջինը՝ 22.10.2018 թ. ՀՀ ոստիկանությանը հասցեագրված հայտարարությունն էր. «Վահե Մովսիսյանի կողմից կազմակերպության տարածք ներխուժելու և տարածքը լքել հրաժարվելու գործողություններին տալ իրավական գնահատական՝ վերջինիս ենթարկելով համապատասխան պատասխանատվության»: Փա՜ռք Աստծո, որ այստեղ ևս Վ. Մկրտչյանի խոփը քարին դեմ առավ՝ դարձյալ օրինականության դաշտում: Ցիտեմ ոստիկանության օպերատիվ պատասխանը. «Հայտարությունը թողնել անհետևանք հանցակազմի բացակայության հիմքով»:


Երբ հաղթողը գոհ է, իսկ պարտվողը սահմանված կարգով դիմում է հաջորդ ատյան, դա օրինաչափ է և հարգանքի արժանի: Բայց այս դեպքում այդպես չէ: Եվ մինչ ուղիղ ճանապարհ ընտրելը, գործատուն պաշտոնական դիրքի չարաշահումով, իր տարիքից 5 տարով էլ ավելի աշխատանքային փորձ ունեցող աշխատողիս ջանում է ամեն գնով ենթարկել բարոյահոգեբանական ճնշումների, ստվերել հեղինակությունս: Հիմա էլ, երբ անաչառ դատարանը ամբողջովին բավարարել է հայցս, Վ. Մկրտչյանը ռեկորդային՝ միակողմանի 122-էջանոց վերաքննիչ բողոք է ներկայացրել առանց որևէ իրավական հիմնավորումների, իր հավատով միջազգային փորձի պատառիկների հղումնախեղդությամբ ժխտել ՀՀ Սահմանադրությանը համահունչ դատական ակտը: Ինչպես ասում են, վերջինս, բռնելով նոր քաղաքական գիծ, փորձում է մանիպուլյացիայի միջոցով տպավորություն ստեղծել, թե իբր «դատարանը ըստ էության ոչ միայն չի կողմնորոշվել վեճի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստերը և ապացույցներն օբյեկտիվորեն վերլուծելու և համադրելու հարցում, այլև, անգամ չի պատկերացրել, որ իր իսկ կողմից հաստատված փաստերն ուղղակիորեն հանգեցնելու էին հայցապահանջը մերժելուն»: «Գիտական աստիճանի» կոչման արժանի բողոքը Վ. Մկրտչյանը եզրափակել է իրենավայել անսխալականի ցանկությամբ. «Ձեռնարկել միջոցներ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հայարփի Զարգարյանին պատասխանատվության ենթարկելու, ինչպես նաև վերջինիս լիազորությունների դադարեցման ուղղությամբ»:


Լիահույս եմ, որ ՀՀ Բարձրագույն դատական խորհուրդը կվերաբերվի հումորով, իսկ վերաքննիչ քաղաքացիական դատարանը հաշվի չառնելով պատասխանող կողմի Մկրտչյան ազգանունը, կիրականացնի անկողմնակալ քննություն և հերթական անգամ կհաստատի առաջին ատյանի օբյեկտիվ վճիռը:
Կից ներկայացնում եմ իմ հրապարակումներից մի քանիսը, որոնք հարկ չեմ համարել ներկայացնել ընդհանուր իրավասության դատարան, թեև դրանցում կան այնպիսի փաստեր ու հիմնավորումներ պատասխանողի ոչ իրավաչափ գործողությունների մասին, որ լույս կսփռեն անփոփոխ թողնելու 03.08.2018 թ. դատարանի վճիռը:


Հարգանքով՝
Վահե ՄՈՎՍԻՍՅԱՆ (Մելիքյան)

Դիտվել է՝ 2213

Մեկնաբանություններ