Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Հայերին արտաքսում են Եվրոպայից Հայաստանում հեղափոխության հաղթանակի պատճառով

Հայերին արտաքսում են Եվրոպայից Հայաստանում հեղափոխության հաղթանակի պատճառով
14.12.2018 | 12:31

«Փաստի» տեղեկություններով` վերջերս բավականին մեծ թվով մարդիկ են արտաքսվել Գերմանիայից եւ տեղափոխվել են Հայաստան: Նրանց մեծ մասը ընտանիքներով են եղել և տարիներ առաջ Հայաստանում վաճառել են իրենց տուն ու տեղը եւ մեկնել Եվրոպա՝ փախստականի կարգավիճակ ստանալու եւ եվրոպական երկրներից մեկում հաստատվելու ակնկալիքով: Միգրացիոն ծառայության հանրային կապերի պատասխանատու Նելլի Դավթյանը, «Փաստի» հետ զրույցում անդրադառնալով եվրոպական երկրներից վտարման դեպքերի ավելացմանը, նշեց, որ վերջին շրջանում աճ կա, ինչը պայմանավորված է Հայաստանում տեղի ունեցող քաղաքական գործընթացներով եւ փոփոխություններով:

«Եվրոպական երկրներում փախստականի կարգավիճակ հայցող մեր հայրենակիցները պետք է հիմքեր ներկայացնեն: Եվ քանի որ մեր երկիրը, հատկապես վերջին քաղաքական փոփոխություններից հետո, դասվում է առավել ապահով երկրների շարքին եւ ժողովրդավարության մակարդակի աճ է նկատվում, նման դիմումները համարվում են անհիմն: Եվ ստացվում է, որ մարդիկ շարունակում են անօրինական հիմքով մնալ եվրոպական տարբեր երկրներում, բայց վաղ թե ուշ նրանք ենթակա են վերադարձի»,– ասաց Ն. Դավթյանը: Նա հավելեց, որ չնայած բոլոր նման անձինք ենթակա են վերադարձի, հայցի մերժումից մինչեւ արտաքսում կարող է որոշակի ժամանակ տեւել: Վերադարձման ընթացակարգը կարգավորվում է համաձայնագրով: Այդ շրջանակներում քաղաքացիներին վերադարձնելուց առաջ տվյալ երկրի միգրացիոն ծառայությունը հայկական ծառայությունից ճշտում է վերադարձի ենթակա անձի՝ ՀՀ քաղաքացի լինելու տեղեկությունը: Խոսելով վերջին օրերին մեկ չվերթով Գերմանիայից մեծ թվով Հայաստան վերադարձվածների մասին, Ն. Դավթյանը նշեց, որ հնարավոր է նման դեպք եղած լինի, եւ վերադարձված լինեն այն քաղաքացիները, որոնց ինքնությունը պարզ է եղել: Բայց, որպես լիազոր մարմնի ներկայացուցիչ, իրենք նման տեղեկություններ չունեն: Խոսելով օդանավակայանում «դեպորտ» եղածների իրազեկումը տեղում կազմակերպելու եւ նրանց այդտեղից սկսած օգնություն ցուցաբերելու մասին, ծառայության մամուլի խոսնակն ասաց, որ նման գործառույթ ներկայում չեն իրականացնում: Հարցն առավել ակտուալ է, քանի որ եվրոպական երկրների չվերթները հիմնականում գիշերային ժամերին են իրականացվում: Եվ ստացվում է, որ Հայաստան վերադարձվածները մինչեւ կացարանի հարցը լուծելը փաստացի մնում են փողոցում: Հայաստան վերադարձի պայմանագիրը միայն ԵՄ երկրների հետ է գործում: Նոյեմբերի վերջի դրությամբ ընդհանուր առմամբ բոլոր եվրոպական երկրներից ծառայությունը 901 հայտ է ստացել, որոնք վերաբերել են 1825 անձի: Ստացված հայտերից 282–ի դեպքում քաղաքացիությունը չի հաստատվել, մնացածը ենթակա են վերադարձի: 623 հայտ ստացվել է Գերմանիայից, որը 1277 անձի է վերաբերում: Երկրորդ երկիրը Նիդերլանդներն են, հետո Ֆրանսիան, Ավստրիան: Եվ եթե հաշվի առնենք, որ արտաքսման են ենթարկվում նաեւ այնպիսիք, ում փաստաթղթերը պատշաճ վիճակում են, եվրոպական երկրներից «դեպորտ» եղած ՀՀ քաղաքացիների թիվն ավելի մեծ է, քան ներկայացվում է պաշտոնապես»:

Դիտվել է՝ 1225

Մեկնաբանություններ