Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Դատարանը մերժեց Արմեն Գևորգյանին կալանավորելու միջնորդությունը

Դատարանը մերժեց Արմեն Գևորգյանին կալանավորելու միջնորդությունը
15.12.2018 | 02:37

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը մերժեց նախկին փոխվարչապետ, Ազգային անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գևորգյանին կալանավորելու՝ Հատուկ քնչական ծառայության միջնորդությունը:


Գևորգյանը լրագրողների հետ զրույցում «արդար, անկողմնակալ» որակեց դատարանի որոշումը: Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի նախագահության տարիներին բարձր պաշտոններ ունեցածԱրմեն Գևորգյանին օգոստոսին մեղադրանք էր առաջադրվել արդարադատությանը խոչընդոտելու համար և գործը միացվել էր «Մարտի 1»-ի գործին։ Օրերս Հատուկ քննչական ծառայությունը նրան երեք նոր մեղադրանք առաջադրեց՝ առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալու, փողերի լվացման և սահմանադրական կարգի տապալմանն օժանդակելու հոդվածներով, և 2 ամսով կալանավորելու միջնորդություն էր ներկայացրել դատարան:

Դիտվել է՝ 859

Մեկնաբանություններ