ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում կարծիք է հայտնել, որ Ուկրաինայում ձախողումը համատարած ձախողում կլինի։ «Ոմանք ասում են՝ դադարեցրեք պատերազմը, քանի որ դա մեզ վրա շատ թանկ է նստում։ Այո՛, առանց մեր աջակցության Ուկրաինան կհանձնվեր։ Սա՞ են նրանք խնդրում։ Մենք չենք ցանկանում, որ ՈՒկրաինան հանձնվի և դառնա երկրորդ Բելառուս»,- շեշտել է դիվանագետը։               
 

Ստամբուլում բացվել է Սերգեյ Փարաջանովի ցուցահանդեսը

Ստամբուլում բացվել է Սերգեյ Փարաջանովի ցուցահանդեսը
15.12.2018 | 02:40

Ստամբուլի Բերայի թանգարանում բացվել է մեծանուն հայ կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի ստեղծագործությունների ցուցադրությունը: Երևանի Փարաջանովի թանգարանի հետ համագործակցության շնորհիվ կյանքի կոչված «Փարաջանով. Սարգիսի հետ» ցուցահանդեսը այցելուների համար բաց կլինի մինչև մարտի 17-ը:


Ցուցահանդեսում ներկայացված են արվեստագետի ամենատարբեր ստեղծագործությունները՝ նկարներ, կոլաժներ, լուսանկարներ, խճանկարներ, զարդանախշեր, ֆիլմերի դրվագների էսքիզներ, բեմական հագուստի նմուշներ և այլն։ Դրանց զուգահեռ կցուցադրվեն նաև ծնունդով Ստամբուլից ֆրանսաբնակ արվեստագետ Սարգիսի աշխատանքները՝ նվիրված Փարաջանովին:


1989-ին Ստամբուլի կինոփառատոնի շրջանակներում Փարաջանովը «Աշուղ Ղարիբը» ֆիլմի համար արժանացել էր ժյուրիի հատուկ մրցանակին: 29 տարի անց Փարաջանովը իր ստեղծագործություններով կրկին Ստամբուլում է:

Դիտվել է՝ 958

Մեկնաբանություններ