«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Կոսովոյի խորհրդարանը կողմ քվեարկեց երկրում լիարժեք բանակ ստեղծելուն

Կոսովոյի խորհրդարանը կողմ քվեարկեց երկրում լիարժեք բանակ ստեղծելուն
15.12.2018 | 02:41

Չնայած ՆԱՏՕ-ի ղեկավարության և կոսովացի սերբերի ընդդիմությանը, Կոսովոյի խորհրդարանը կողմ քվեարկեց երկրում լիարժեք բանակ ստեղծելուն:
Ընդդիմախոսները պնդում են, որ այդ որոշումը խախտում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևը: Ընդունված օրենքով` Կոսովոյի բանակը բաղկացած կլինի 5000 զինվորականներից, ևս 3 000` պահեստազորում: Բանակին կհատկացվի տարեկան 98 միլիոն եվրո: Կոսովոյի զինված ուժերի մաս կկազմեն հրետանի, հակաօդային, կենսաբանական և քիմիական պաշտպանությունը: Կոսովոյում ԱՄՆ-ի դեսպան Ֆիլիպ Քոսնեթը սատարել է բանակի ստեղծման որոշումը հայտարարելով, որ «դա տրամաբանական քայլ է Կոսովոյի համար որպես ինքնիշխան պետության»:


ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ այդ որոշումը «կարող է լուրջ հետևանքներ ունենալ» և հանգեցնել տարածաշրջանում լարվածության աճի:

Դիտվել է՝ 925

Մեկնաբանություններ