Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Հաագայի բողոքական եկեղեցում Սուրբ Ծննդյան հրաշքի են սպասում

Հաագայի բողոքական եկեղեցում Սուրբ Ծննդյան հրաշքի են սպասում
15.12.2018 | 02:42

Հաագա են եկել հոգևորականներ Նիդերլանդների տարբեր շրջաններից, Ֆրանսիայից, Իտալիայից, Իսպանիայից և իրար փոխարինելով եկեղեցու խորանի մոտ շարունակում են պատարագը: Հաագայի բողոքական եկեղեցում ավելի քան վեց շաբաթ շարունակվող շուրջօրյա պատարագ մատուցելով փորձում են կանխել փախստական հայ ընտանիքի արտաքսման վտանգը և Սուրբ Ծննդյան հրաշքի են սպասում: Reuters-ը հայտնում է, որ հոկտեմբերի վերջից Թամրազյանները՝ երեք երեխաների հետ, շարունակում են պատսպարվել եկեղեցում: Նիդերլանդների օրենսդրությունը արգելում է իրավապահներին գործողություններ իրականացնել այն վայրերում, որտեղ կրոնական ծես է կատարվում: Հաագա են եկել հոգևորականներ Նիդերլանդների տարբեր շրջաններից, Ֆրանսիայից, Իտալիայից, Իսպանիայից և իրար փոխարինելով եկեղեցու խորանի մոտ՝ շարունակում են պատարագը:


«Նրանք աշխարհի տարբեր անկյուններից են, և դա շատ մեծ նշանակություն ունի մեր ընտանիքի համար՝ նրանք մեզ ուժ են տալիս, - Reuters-ի հետ զրույցում ասել է Թամրազյանների դուստր 21-ամյա Հայարփին: - Ես իսկապես չգիտեմ, թե ինչպիսին կլինի արդյունքը, բայց հուսով եմ, որ կկարողանանք մնալ այստեղ, քանի որ սա մեր տունն է»: Ընտանիքի հայրը՝ Սասունը, կնոջ և երեք երեխաների հետ Նիդերլանդներ է տեղափոխվել 2008-ին՝ իր քաղաքական հայացքների համար հետապնդումից խուսափելու համար: Նիդերլանդների իշխանությունը պնդում է, որ Հայաստանը անվտանգ երկիր է, և ընտանիքը կարող է անարգել հայրենիք վերադառնալ:


Reuters-ը հիշեցնում է, որ Նիդերլանդները 1960-ականներին և 1970-ականներին մեծ թվով աշխատանքային միգրանտների է ընդունել, սակայն այժմ միգրանտների նկատմամբ ամենակոշտ քաղաքականությունն ունեցող երկրներից է Եվրոպայում:

Դիտվել է՝ 1189

Մեկնաբանություններ