ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը, պաշտոնը լքելուց առաջ, հրաժեշտի խոսքում ասել է, որ ՈՒկրաինայում խաղաղության հասնելը պարադոքսալ կերպով կախված է Կիևին մատակարարվող զենքի քանակից։ Նա նաև նշել է, որ պետք է խաղաղ բանակցություններ վարել Ռուսաստանի մասնակցությամբ, և վստահություն է հայտնել, որ ՈՒկրաինան կդառնա դաշինքի անդամ։               
 

Տավուշի մարզին սահմանակից ադրբեջանական շրջանները Ադրբեջանի զինված ուժերի փոխարեն կհսկեն սահմանապահները

Տավուշի մարզին սահմանակից ադրբեջանական շրջանները Ադրբեջանի զինված ուժերի փոխարեն կհսկեն սահմանապահները
15.12.2018 | 02:45

Հայ-ադրբեջանական սահմանի որոշ հատվածներում Ադրբեջանը պատրաստվում է սահմանային հսկողությունը զինված ուժերի ստորաբաժանումներից փոխանցել սահմանապահ ծառայությանը` գրում է Trend-ը՝ հղում անելով նախագահ Իլհամ Ալիևի կարգադրությանը։ Սահմանի հսկողությունը կփոխանցվի սահմանապահներին Ադրբեջանի Ղազախի և Աղստաֆի շրջաններում։

Այդ շրջանները սահմանակից են ՀՀ Տավուշի մարզին ու հենց այս հատվածից էին պարբերաբար գնդակոծվում Հայաստանի սահմանամերձ բնակավայրերը։ Ղազախում ու Աղստաֆում սահմանապահների տեղակայմանմասին տեղեկատվությունը հաստատել է Ադրբեջանի սահմանապահ ծառայության ղեկավար, գեներալ-գնդապետ Էլչին Գուլիևը։

Դիտվել է՝ 960

Մեկնաբանություններ