Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Էրդողանը հայտարարել է, որ անկախ ԱՄՆ-ի կոչերից, Թուրքիայի ԶՈՒ-ն մտնելու է Մանբիջ

Էրդողանը հայտարարել է, որ անկախ ԱՄՆ-ի կոչերից, Թուրքիայի ԶՈՒ-ն մտնելու է Մանբիջ
15.12.2018 | 02:49

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ անկախ ԱՄՆ-ի կոչերից, Թուրքիայի զինված ուժերը մտնելու են Սիրիայի քրդաբնակ Մանբիջ քաղաք: Էրդողանը շեշտել է, թե քանի որ ԱՄՆ-ը չի կատարել իր խոստումները, Թուրքիայի ԶՈՒ-ն պետք է անհապաղ մտնի Մանբիջ և այնտեղից դուրս հանի քուրդ զինյալներին: «Ես բացահայտ ասում եմ, որ պետք է մտնենք Մանբիջ և մաքրենք այն: Մենք շատ ժամանակ ենք կորցրել Եփրատի արևելքում ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարում: Արդեն չենք կարող գեթ մեկ օր ուշանալ»,- հայտարարել է Թուրքիայի նախագահը:

Պենտագոնը «անընդունելի» է որակել սիրիական Մանբիջում թուրքական ԶՈՒ ծրագրվող գործողությունները: Պենտագոնի մամուլի քարտուղար Շոն Ռոբերտսոնը Թուրքիային հիշեցրել է, որ Մանբիջում ամերիկացի զինվորականներ կան:

Դիտվել է՝ 1021

Մեկնաբանություններ