Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Ռուսներն ընտրել են տարվա քաղաքական գործչին

Ռուսներն ընտրել են տարվա քաղաքական գործչին
15.12.2018 | 02:53

ՌԴ քաղաքացիներն ընտրել են տարվա մարդկանց քաղաքական գործիչների շրջանում` ցանկը գլխավորել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: «Հասարակական կարծիք» հիմնադրամի հարցմանը մասնակցել է 1500 մարդ, 2018-ի դեկտեմբերի 8-9-ը ՌԴ 104 բնակավայրում: Վլադիմիր Պուտինի օգտին է պատասխանել հարցվողների 29 տոկոսը՝ նշելով, թե ռուս քաղաքական կամ հասարակական գործիչներից ում են համարում տարվա մարդ:


Երկրորդ տեղում է ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը (7%), երրորդը Լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախագահ Վլադիմիր Ժիրինովսկին է (4%):
Պատասխանողների 34 տոկոսը դժվարացել է պատասխանել, 17 տոկոսը նշել է, որ իրենց կարծիքով նման քաղաքական կամ հասարակական գործիչ չկա:

Դիտվել է՝ 1256

Մեկնաբանություններ