ՈՒԵՖԱ-ն դեռևս չի տեղեկացրել, թե որքան է տուգանել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային` ասաց ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը։ «Այն լուրը, որ տարածվեց, թե տուգանել է 100 հազար եվրո, սուտ է, բայց անգամ եթե 10 հազար եվրո մեզ տուգանեն, դա ֆեդերացիայի համար մեծ ճոխություն է և մենք չենք կարող թույլ տալ, որ որոշ խմբերի կողմից կատարված խուլիգանությունը բերի ֆեդերացիային կանգնեցի մեծ ծախսերի առջև», - ասաց Արթուր Վանեցյանը։
Այնուամենայնիվ, ինչպես են վճարելու, եթե լինի տուգանքը, ՀՖՖ նախագահն ասաց, թե ֆեդերացիան ինքնաբավ կառույց է ու ունի բավականին նորմալ ֆինանսական միջոցներ։ «Ես չեմ ասում շատ է, բայց վճարման հետ կապված խնդիրներ չեն լինի», - ասաց ՀՖՖ նախագահը: