«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Տաջիկստանի նախագահն աջակցություն է հայտնել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի Բելառուսի թեկնածուին

Տաջիկստանի նախագահն աջակցություն է հայտնել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի Բելառուսի թեկնածուին
15.12.2018 | 17:30

Դեկտեմբերի 14-ին Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնն ընդունել է Բելառուսի անվտանգության խորհրդր քարտուղար Ստանիսլավ Զասին, հայտնում է Ռահմոնի պաշտոնական կայքը: Ռահմոնը և Զասը ի թիվս այլ հարցերի քննարկել են ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցը: Ռահմոնն ասել է, որ աջակցում է Բելառուսի ներկայացուցիչ Զասի թեկնածությանն այդ պաշտոնում:

Դիտվել է՝ 946

Մեկնաբանություններ