Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Առողջապահության նախարարի նոր թեկնածուն` Միքայել Ադամյան

Առողջապահության նախարարի նոր թեկնածուն` Միքայել Ադամյան
19.12.2018 | 13:08

«Հրապարակը» գրում է. ««Իմ քայլում» սպասողական են` անցողիկ տեղերում գտնվողները չգիտեն՝ պատգամավոր կդառնա՞ն, թե՞ ոչ։ «Մինչև հիմա մեզ ո՛չ կանչել, ո՛չ խոսել են, նեղ կազմով հավաքվում, պայմանավորվում են, հետո վարչության անդամներին տեղյակ են պահում, անգամ Սասուն Միքայելյանն այդ նեղ կազմում չէ»,- ասաց մեկը։ Շատերի ճակատագիրն այս պահին դեռ որոշված չէ, այդ թվում՝ առողջապահության նախարար Ա․ Թորոսյանի ու կրթության նախարար Ա․ Հարությունյանի։ Մինչև վերջերս Թորոսյանը ինքնավստահ էր, որ սոցապնախարարության հետ միավորված սուպերնախարարության գլխին ինքն է լինելու․ «Մեկ ամիս առաջ իր հետ նման խոսակցություն է եղել, սակայն վերջին օրերին նախարարի նոր անուն է շրջանառվում․ Միքայել Ադամյան՝ Նորք-Մարաշի սրտաբանականի տնօրենի ԺՊ-ն, որին «բրթում» է Արարատ Միրզոյանը։ Իսկ ԱԺ խմբակցության ղեկավար կդառնա Լիլիթ Մակունցը»:

Դիտվել է՝ 866

Մեկնաբանություններ