Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Էլմար Մամեդյարով. Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ կարողացել են որոշակի փոխըմբռնման գալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում

Էլմար Մամեդյարով. Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ կարողացել են որոշակի փոխըմբռնման գալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում
19.12.2018 | 13:16

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը, մեկնաբանելով իր ու Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ Միլանում կայացած վերջին հանդիպումը, հայտարարել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը երկար ժամանակ անց առաջին անգամ կարողացել են որոշակի փոխըմբռնման գալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում, գրում է ադրբեջանական Trend գործակալությունը: Բաքվում դիվանագիտական կորպուսի ընդունելության ժամանակ նախարարն ասել է, «Կարծում եմ, որ Միլանում իմ հայ գործընկերոջ հետ վերջին հանդիպմանն առաջին անգամ հասանք փոխըմբռնման, ինչը մեզ չէր հաջողվում երկար ժամանակ: Մենք փնտրելու ենք հակամարտության լուծման ուղիներ, Ադրբեջանը կողմ է հակամարտության խաղաղ կարգավորմանը»: Նա տեղեկացրել է, որ հունվարին ևս մեկ հանդիպում կունենա ՀՀ ԱԳ նախարարի հետ:


Ադրբեջանի ԱԳ նախարարը նաև շեշտել է, որ Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծումը 2019-ին նույնպես շարունակելու է մնալ Ադրբեջանի արտաքին քաղաքականության հիմնական խնդիրն ու նպատակը: «Հիմնական նպատակն է հասնել շոշափելի արդյունքների, դա, կարծում եմ, ոչ միայն իմ, այլև յուրաքանչյուր ադրբեջանցու երազանքն է», - ասել է Մամեդյարովը:

Դիտվել է՝ 621

Մեկնաբանություններ