Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Ե՛վ ուսումնական, և՛ գիտական, և՛ ֆինանսական գործընթացները պետք է տեսանելի դաշտում լինեն»

«Ե՛վ ուսումնական, և՛ գիտական, և՛ ֆինանսական գործընթացները պետք է տեսանելի դաշտում լինեն»
22.01.2019 | 04:33

Երգահան, մասնագիտությամբ բժիշկ Վահան Արծրունին ընտրվել է Երևանի պետական բժշկական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ: Նրա օգտին քվեարկել է հոգաբարձուների խորհրդի գերակշիռ մասը:


«Իրատեսի» «Բուհական խորհուրդները հիմնականում կուսակցականացված են, ի՞նչ պետք է արվի նման քաղաքականությունից զերծ մնալու համար» հարցին ի պատասխան Վահան Արծրունին ասաց, որ բժշկական համալսարանը լրիվ ազատված է այդ խնդրից և որևէ արծարծում կամ ներգործություն չի զգացել այսօրվա նիստի ժամանակ: Խոսելով իր անելիքների մասին, նշեց, որ ըստ կանոնադրության` նախագահի գործառույթները բավականին արարողակարգային են, այսինքն` նիստ հրավիրելը, վարելը, արձանագրություն կազմելը, հաջորդ նիստ հրավիրելը: Բայց ինչ վերաբերում է իր պատկերացումներին, ըստ երևույթին, խորհրդի մակարդակով կհրավիրեն աուդիտ, ինչին կողմ է համալսարանի ադմինիստրացիան, որովհետև իրենց որդեգրած ամենագլխավոր սկզբունքը թափանցիկությունն է հանրության համար: «Ե՛վ ուսումնական, և՛ գիտական, և՛ ֆինանսական բոլոր գործընթացները պետք է տեսանելի դաշտում լինեն»,- ընդգծեց Արծրունին: Անդրադառնալով «Հնարավո՞ր է նոր թնջուկներ, խնդիրներ ի հայտ գան» հարցին ասաց, որ խնդիրներ եթե լինեն, դրանք ի հայտ կգան, նախ և առաջ, կառավարական հանձնաժողովների եզրակացությունների մեջ. «Խորհուրդը քննչական մարմին չէ, կոչված է, առաջին հերթին, համալսարանական կյանքը համակարգելուն: Աուդիտը թույլ է տալիս հասկանալ թույլ տեղերն ու հաղթահարել դրանք»:


Վահան Արծրունին չի դադարելու զբաղվելուց ստեղծագործական գործունեությամբ, երաժշտությամբ: Խորհրդի նախագահի պաշտոնը հասարակական բնույթ է կրում, չի վարձատրվում և ենթադրում է ժամանակի համակարգման խնդիր: Ըստ կանոնադրության նիստերը տարին մեկ-երկու անգամ են հրավիրվում, սակայն Արծրունին վստահեցրեց` առնվազն երկու-երեք ամիսը մեկ կհանդիպեն. «Ակտիվ աշխատելու ենք: Բժշկական համալսարանը միայն ուսումնական հաստատություն չէ, այնտեղ կլինիկական բազաների խնդիր կա (գործող հիվանդանոցներ կան), գիտական գործակից կա, միջազգայնացման խնդիրներ, որոնք պահանջում են ցանկացած պահի ձեռքը պահել համալսարանական կյանքի զարկերակի վրա: Ամբողջ այս գործընթացը իբրև մեծ պատիվ եմ ընդունում: Կաշխատեմ իմ հնարավորությունները` և ժամանակի առումով, և կապերի, և կազմակերպչական հնարավորությունների, օգտագործել ի նպաստ և խորհրդի, և համալսարանի»:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 2249

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ