Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Ռիչարդ Հոգլանդ. Իրանը հետաքրքրված է ԼՂ հակամարտության կարգավորմամբ, սակայն Ռուսաստանը ցանկանու՞մ է, որ կարգավորվի

Ռիչարդ Հոգլանդ. Իրանը հետաքրքրված է ԼՂ հակամարտության կարգավորմամբ, սակայն Ռուսաստանը ցանկանու՞մ է, որ կարգավորվի
23.02.2019 | 02:46

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ոլորտում առավել ճիշտ ռազմավարությունը փոքր քայլերով առաջ շարժվելն է, «Ամերիկայի ձայն»-ի հետ զրույցում ասել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ նախկին համանախագահ Ռիչարդ Հոգլանդը։ Նշելով, որ պետական ծառայությունից դուրս գալուց հետո նա ներկայացնում է բացառապես սեփական տեսակետը, Հոգլանդը ասել է, որ Հայաստանի նոր իշխանություններն այս առումով ճիշտ մարտավարություն են կիրառում. «Նիկոլ Փաշինյանը նոր սերունդն է ներկայացնում, նրան ընտրել է նույնպես նոր սերունդը: Կարծում եմ, Հայաստանի քաղաքացիները նրան ընտրել են, որովհետև ցանկանում են նոր մոտեցումներ տեսնել երկրի կյանքի բազմաթիվ ոլորտներում»,- ասել է Հոգլանդը։ Նա համոզված է, որ Փաշինյանի համար ղարաբաղյան հակամարտության հարցն առավել բարդ խնդիր է. «Երկար տարիների ընթացքում առաջին անգամ Հայաստանի առաջնորդը Ղարաբաղից չէ, ուստի, նա պետք է շատ զգույշ լինի, արմատական փոփոխությունների չգնա այլ հարցին քայլ առ քայլ մոտենա»,- ասել է Հոգլանդը։ Վերջին զարգացումները, այդ թվում՝ կողմերի միջև ընթացող երկխոսությունն ու շփման գծում բախումների որոշակի կրճատումը, Ռիչարդ Հոգլանդին զգույշ լավատեսության առիթ է տալիս, սակայն, լուրջ բեկում նախկին դիվանագետը խորհուրդ է տալիս չսպասել: Այսօր բանակցային սեղանի վրա գտնվող «Լավրովի նախագիծը» կողմերից և ոչ մեկի հավանությանը դեռ չի արժանացել: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի առաջարկած ղարաբաղյան կարգավորման փաստաթուղթը հիմնված է Մադրիդյան սկզբունքների վրա՝ որոշակի տարբերություններով. «Հիմնական տարբերությունը հանրաքվեի առաջարկն է, որը պետք է անցկացվի Լեռնային Ղարաբաղի քաղաքացիների թվում, ներառյալ Բաքվի շուրջ կացարաններում բնակվող տեղահանված արդբեջանցիներին: Պատճառը, որ երկու կողմերն էլ դեռ չեն ընդունել նախագիծ, այն է, որ հանրաքվեի ժամկետներն ամրագրված չեն՝ դա հանրաքվե է, որ անց է կացվելու ինչ-որ ժամանակ ապագայում: Ուստի, երկու կողմերից կպահանջվեր միմյանց նկատմամբ մեծ վստահություն այս առաջարկն ընդունելու համար: Սակայն, այս պահին թե՛ Երևանը և թե՛ Բաքուն ցանկանում են, որ այդ հանրաքվեն ստույգ ամրագրված ժամկետներ ունենա»,- ասել է նախկին համանախագահը։ Նրա կարծիքով, բացի կողմերի միջև եղած լուրջ անհամաձայնություններից տարածաշրջանում կան ուժեր, որոնք հետաքրքրված չեն ղարաբաղյան հակամարտության կարգավորման մեջ.


«Իրական հարցն այն է, թե տարածաշրջանի տերությունները հետաքրքրվա՞ծ են այս հարցի կարգավորման մեջ: Կարծում եմ՝ Իրանը հետաքրքրված կլինի, որ խնդիրը կարգավորվի: Սակայն Ռուսաստանը ցանկանու՞մ է, որ կարգավորվի՝ այս հարցի պատասխանը միանշանակ չէ»: Ռիչարդ Հոգլանդի խոսքով՝ Մոսկվայում կան ուժեր, որ կարծում են, որ ղարաբաղյան խնդրի կարգավորման դեպքում կկորցնեն կողմերի վրա ազդեցության կարևոր լծակ:

Դիտվել է՝ 437

Մեկնաբանություններ