Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Մարիա Զախարովան ընդհատել է ադրբեջանցի լրագրողին

Մարիա Զախարովան ընդհատել է ադրբեջանցի լրագրողին
23.02.2019 | 02:47

Մոսկվայում ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի ճեպազրույցի ժամանակ ադրբեջանցի լրագրողը նրան հարց է ուղղել Մոսկվայում մարտին «Լազարյան ակումբի» նիտի մասին, որին մասնակցելու են Հայաստանի, Ռուսաստանի, և Ղարաբաղի ներկայացուցիչները: Լրագրողը փորձել է կապ գտնել Մոսկվայում համաժողովի անցկացման և ԵԱՀԿ Մինսկի խմբում Ռուսաստանի համանախագահության միջև, սակայն Զախարովան ընդհատել է նրան:


«Ի՞նչ կապ ունեն Ռուսաստանի համանախագահությունն այդ համաժողովի անցկացման հետ: Ինչպե՞ս եք դուք կապ տեսնում այդ երկու երևույթի միջև: Անկասկած, Ռուսաստանը հանդիսանում է Մինսկի խմբի համանախագահ և բարձրագույն մակարդակով կատարում է իր պարտականությունները: Միևնույն ժամանակ Մոսկվայում ամեն օր հարյուրավոր միջոցառումներ են իրականացվում: Եթե ունեք տեղեկություն, որ դրանցում մասնակցում են պաշտոնական անձինք, տեղյակ պահեք ինձ, և ես կփորձեմ ճշտել», - ասել է Զախարովան:

Դիտվել է՝ 380

Մեկնաբանություններ