Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Պեսկովը՝ ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի նշանակման մասին

Պեսկովը՝ ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի նշանակման մասին
23.02.2019 | 02:49

ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ ՀԱՊԿ-ի օպերատիվ կառավարման պակաս չկա՝ չնայած կառույցի գլխավոր քարտուղարի նշանակման հարցի շուրջ տարաձայնություններ կան, գրում է РБК-ն:


«Ո՛չ Կրեմլում, ո՛չ ՀԱՊԿ անդամների շրջանում որևէ ֆրուստրացիա չկա, ինչպես նաև չկա ՀԱՊԿ ղեկավարության վակուում»,-ասել է Պեսկովը՝ հիշեցնելով, որ կառույցը՝ ի դեմս ՌԴ ներկայացուցիչ Վալերի Սեմերիկովի, ունի գլխավոր քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատար: «ՀԱՊԿ անդամների միջև կան որոշ տարաձայնություններ, որոնք ներկայում կարգավորվում են, այդ գործընթացը շարունակվում է»,-հավելել է Պեսկովը:

Դիտվել է՝ 589

Մեկնաբանություններ