Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Հայաստանը և Սուրբ Աթոռը հանդես կգան գիտակրթական ու մշակութային համատեղ նոր ծրագրերով

Հայաստանը և Սուրբ Աթոռը հանդես կգան գիտակրթական ու մշակութային համատեղ նոր ծրագրերով
23.02.2019 | 02:50

ՀՀ դեսպան Կարեն Նազարյանը փետրվարի 21-ին հանդիպել է Սուրբ Աթոռի մշակույթի քահանայապետական խորհրդի նախագահ Ջիանֆրանկո կարդինալ Ռավազիին և խորհրդի ներկայացուցիչներին։ Հանդիպմանը ՀՀ դեսպանը կարևորել է Հայաստան-Սուրբ Աթոռ մշակութային օրակարգի շարունակական ընդլայնումը՝ հաշվի առնելով, որ երկու պետությունները երկկողմ և բազմակողմ համագործակցության ձևաչափերում հանդես են գալիս որպես համաշխարհային ժառանգության ու համամարդկային արժեքների պահապաններ ու պաշտպաններ։
Երկուստեք պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ օգտագործելով վաղեմի խոր ու բարեկամական հարաբերությունները, գիտակրթական ու մշակույթի բնագավառներում հանդես գալ համատեղ նոր ծրագրերով ու նախաձեռնություններով՝ մշակութային և հոգևոր արժեքների ճանաչելիությունն ու տարածումն առավել խրախուսելու նպատակով։

Դիտվել է՝ 457

Մեկնաբանություններ