«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ, որը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։ Այժմ Հայաստան են ուղարկվում զինվորականներ Նորվեգիայից, Կանադայից և ԱՄՆ-ից՝ ԵՄ առաքելությունը վերածելով ՆԱՏՕ-ի առաքելության»,- «Известия»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։                
 

Տորիները նախագահ են որոնում

Տորիները նախագահ են որոնում
12.03.2019 | 12:22

Daily Telegraph-ին հայտնի է դարձել, որ Բրյուսելը տարատեսակ պատժամիջոցներ է մշակում Բրիտանիայի համար` իբրև բրեկզիտի հետաձգման փոխհատուցում: ԵՄ անդամները պնդում են, որ ուշացման համար Բրիտանիան առանձին է վճարելու: Խոսքը իրավաբանական և ֆինանսական փոխհատուցման մասին է` հավելած 39 միլիարդ ֆունտ ստեռլինգին: Եվրոպացի մի դիվանագետ թերթին ասել է, որ ԵՄ անդամները բացասաբար են ընդունում հետաձգումը և եթե մի քանի շաբաթից ավելի տևի, ԵՄ-ն 13,5 միլիարդ ֆունտ ստեռլինգ կպահանջի ամեն տարվա համար: Նույնիսկ եռամսյա ուշացման համար միլիարդների հաշիվ է ներկայացվելու:


Financial Times-ը պատմում է, որ վարչապետի վրա աննախադեպ ճնշում են գործադրում եվրասկեպտիկ պատգամավորները: Նրանք պնդում են, որ խորհրդարանում իրեն անհրաժեշտ ձայները ստանալու համար Մեյը պետք է խոստանա հրաժարական տալ: Թեպետ Լոնդոնի ու Բրյուսելի լարված բանակցությունները շարունակվում են, խորհրդարանականների մեծամասնության համար ընդունելի փոխզիջման հույսեր չկան: Նախարարներից մեկն ասել է, որ ոչ ոք չի կասկածում, որ Մեյը հունիսից հետո չպետք է մնա վարչապետ: Դաունինգ սթրիթը պնդում է, որ Թերեզա Մեյը չի պատրաստվում հրաժարական տալ, դա չի քննարկվում: Financial Times-ը միանգամայն լուրջ է դիտարկում վարչապետի հրաժարականի հնարավորությունը` հիմնվելով Պահպանողական կուսակցության անդամների վրա` նրանք պարզապես կստիպեն հեռանալ: Հարց` իսկ ո՞վ կարող է լինել պահպանողականների հաջորդ նախագահը: Թեպետ վարչապետին վստահության նոր քվեարկություն մինչև դեկտեմբեր չի կարող լինել, «մոխրագույն կոստյուներով մարդիկ»` կուսակցության ծանրքաշայինները անպայման կգնան նրա մոտ բրեկզիտից հետո, ինչպես ժամանակին գնացել են Մարգարետ Թետչերի մոտ` ասելու, որ պետք չէ նորից առաջադրվել կուսակցության ղեկավար:


Հնարավոր ժառանգորդները արդեն սկսել են ձևավորել իրեց ընտրական թիմերը, մշակել ռազմավարությունն ու հանդիպել կուսակցության դոնորների հետ: Թեկնածուները 3 խմբի են բաժանվում` «գիշատիչներ» (Բորիս Ջոնսոնի տիպի), «անհայտ անձինք» (ինչպես Լիզ Տրուսը) և «աուտսայդերներ» (նրանց թվում է կուսակցության փոխնախագահ Ջեյմս Կլևերլին): Եթե Թերեզա Մեյին իրոք պարտադրեն հրաժարական տալ այս տարի, անկասկած, լիդերի ֆավորիտը Բորիս Ջոնսոնն է: Կուսակցության կայքի խմբագիր Պոլ Գուդմանը, հղում անելով կուսակցության անդամների շրջանում պարբերական հարցումների տվյալների վրա, վստահություն է հայտնում, որ եթե Ջոնսոնի անունը լինի թեկնածուների ցանկում, նա քվեարկությունը կշահի: Տորիների ընտրակարգը նախատեսում է, որ մինչև երկու անուն կհայտնվի կուսակցության բոլոր անդամների քվեարկության համար, «երկար ցանկին» քվեարկում են պահպանողական պատգամավորները: Այդ փուլը 2016-ին Ջոնսոնը չանցավ: Հիմա նրա կողմն են ազդեցիկ եվրասկեպտիկները և նրա շանսերն ավելի բարձր են գնահատվում: Թեկնածուներից է և ԱԳ նախարար Ջերեմի Հանթը, որ հույս ունի ստանալ և եվրասկեպտիկների, և ԵՄ-ում մնալ ցանկացողների ձայները: Հավանական թեկնածու է Սաջիդ Ջավիդը: «Անհայտներից» է ՊՆ նախարար Գևին Ուիլյամսոնը, որ արդեն սկսել է հող շոշափել` շրջելով կուսակցության տեղական կառույցներում: Ցանկացած թեկնածու, որ 2016-ին կողմ է եղել բրեկզիտին, իսկ 2018-ի դեմ է եղել Մեյի ծրագրին և կողմ է անպայմանագիր բրեկզիտի, շանս ունի դառնալ տորիների նախագահ:
BBC


Հ.Գ. Ի՞նչ է փոխելու Թերեզա Մեյի հրաժարականը: Ով էլ ղեկավարի Տորիներին, ուրեմն առաջադրվի վարչապետ, Մեծ Բրիտանիայի գլխավոր հարցը բրեկզիտի պատմությունից հնարավորինս անվնաս դուրս գալն է: Նոր հանրաքվեն հարցի այն լուծումն է, որ կարող է փակել և Բրյուսելի ախորժակը:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1882

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ