Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Պոլսո պատրիարքի նախընտրելի թեկնածուն Չուլջյանն է

Պոլսո պատրիարքի նախընտրելի թեկնածուն Չուլջյանն է
18.03.2019 | 18:48

Պոլսո պատրիարքի ընտրությունը կատարվելու է երկու մակարդակով: Նախ ընտրվում են 80 պատվիրակները, ապա նրանք ընտրության երկրորդ փուլում պատրիարք են ընտրում: Ըստ շրջանառվող լուրերի` պատրիարքական գահի համար պայքարելու են հիմնականում երեք թեկնածուներ` Արամ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը, Գերմանիայի թեմի առաջնորդ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանն ու Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը:


«Բոլոր փաստերը խոսում են այն մասին, որ նախընտրելի թեկնածուն Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանն է: Դա հայտնի է ոչ պաշտոնական սոցհարցումներով: Նա ընկալվում է որպես հաշտեցմանը կողմնակից համարձակ եկեղեցական: Ծնված լինելով Թուրքիայում ու երկար տարիներ ղեկավարելով Գուգարց թեմը` կարող է կամրջել աշխարհասփյուռ հայությանն ու պոլսահայությանը»,- ասաց «Իրատեսի» աղբյուրը:


Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 1086

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ