Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Այս տարվա 6 ամիսներին ԿԲ-ն պահուստավորել է հավելյալ 154 մլն դոլար

Այս տարվա 6 ամիսներին ԿԲ-ն պահուստավորել է հավելյալ 154 մլն դոլար
19.06.2019 | 21:39

ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանին ԲՀԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Մադաթյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց, թե 2019-ին ինչ միջոցներ են ձեռնարկել զբոսաշրջությունը զարգացնելու համար, հատկապես, որ կառավարությունը զբոսաշրջությունը զարգացման գերակա ուղղություն է հայտարարել։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ 2018-ին զբոսաշրջությունը 17 տոկոսով աճել է, իսկ այս տարի արդեն 5, 35 տոկոսով է աճել, թեպետ դեռ սեզոնի պիկը չէ: «Հիմքեր կան ենթադրելու, որ ընթացիկ շրջանում մեծ ծավալներ կունենա զբոսաշրջությունը»,-ասաց նա։Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այսօր ԱԺ դահլիճից ԿԲ նախագահը հայտարարել է, որ այս տարվա վեց ամիսներին ԿԲ-ն պահուստավորել է հավելյալ 131 մլն դոլար։ «Մինչև ԿԲ նախագահը հասել է բանկ, դոլարի թիվը հասել է 154 մլն, սա նշանակում է, այդ ծավալի հավելյալ արտարժույթ է մտնում երկիր և սա աննախադեպ ցուցանիշ է»,-ասաց նա։


Ըստ վարչապետի՝ զբոսաշրջության զարգացման առաջին նախապայմանը երկրի պոզիտիվ իմիջն է և ըստ նրա՝ այս կառավարությունը շատ բան արել է այդ ուղղությամբ։ Բացի այդ, ըստ նրա, կարևոր է ենթակառուցվածքները՝ ճանապարհներ և այլն։ «Հիմա զբոսաշրջիկի կոմֆորտն ապահովելու համար ծրագրեր են իրականացվում: Նաև վարկային ծրագիր կա Զբոսաշրջության կոմիտեի համար, որը ենթակառուցվածքների զարգացմանն է վերաբերում»։
Իսկ արդյո՞ք այս ոլորտով զբաղվողներին հարկային դաշտի թեթևացում կտրվեն, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց, որ այսօր Երևանի ռեստորանները լեփ-լեցուն են, և նախատեսված էր, որ շատ ավելի բարձր լինի հարկը, մինչդեռ որոշվեց, որ հարկերը պահեն այն մակարդակի վրա, ինչ հիմա կա։ «Դա էլ արտոնություն է, և այդ ոլորտում խնդիր չկա։ Հարկային օրենսգիրք ենք ընդունում և թեթևացում է նախատեսվում, դա նպաստելու է ոլորտի զարգացմանը»,-ասաց նա։

Դիտվել է՝ 347

Մեկնաբանություններ