Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

ՀՀ նախագահը հանդիպել է Airbus և Air Asia ընկերությունների ղեկավարների հետ

ՀՀ նախագահը հանդիպել է Airbus և Air Asia ընկերությունների ղեկավարների հետ
22.06.2019 | 23:43

Ֆրանսիական Լը Բուրժեում անցկացվող Փարիզի միջազգային ավիացիոն ցուցահանդեսում նախագահ Արմեն Սարգսյանը Airbus ընկերության փոխնախագահ և տարածաշրջանային տնօրեն Լիոնել Շամփոյի հետ խոսել է Հայաստանի հետ փոխգործակցությունը զարգացնելու հնարավորությունների մասին, առաջարկել այցելել Հայաստան: Նա ընդգծել է, որ Հայաստանը զարգացման մեծ ներուժ ունի բարձր տեխնոլոգիաների, արհեստական բանականության ոլորտներում, որ հեռանկարային կարող են լինել Airbus-ի հետ համագործակցության առումով: Airbas-ի ներկայացուցիչները Հայաստան այցելելու պատրաստակամություն են հայտնել:
Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է նաև Air Asia ընկերության գործադիր տնօրեն Թոնի Ֆերնանդեսի հետ և քննարկել Հայաստանի հետ համագործակցության հնարավորությունները, առաջարկել գործունեության համար դիտարկել հայաստանյան շուկան: Նախագահ Սարգսյանը նրան հրավիրել է Հայաստան՝ տեղում ծանոթանալու փոխգործակցության հնարավորություններին:


Թոնի Ֆերնանդեսը համագործակցության պատրաստակամություն է հայտնել և ընդունել հրավերը:

Դիտվել է՝ 349

Մեկնաբանություններ