Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

ԵԱՀԿ-ն Վրաստանի իշխանություններին կոչ է անում հետաքննել լրագրողների դեմ բռնությունների դեպքերը

ԵԱՀԿ-ն Վրաստանի իշխանություններին կոչ է անում հետաքննել լրագրողների դեմ բռնությունների դեպքերը
22.06.2019 | 23:43

Մամուլի ազատության հարցերով ԵԱՀԿ-ի ներկայացուցիչ Հարլեմ Դեզիրը Վրաստանի իշխանություններին կոչ է արել օպերատիվ հետաքննել Թբիլիսիում զանգվածային ցույցերի ժամանակ լրագրողների հանդեպ բոլոր բռնությունների փաստերը: «Դատապարտում եմ Թբիլիսիի երեկվա հանրահավաքում ԶԼՄ-ների ներկայացուցիչների դեմ բռնությունների ու հարձակումների բոլոր դեպքերը, որպես լուրջ խոչընդոտ բազմակարծությանը և մամուլի ազատությանը: Լրատվամիջոցները իրավունք ունեն լուսաբանելու հանրային իրադարձությունները և իրավապահները պետք է հարգեն լրագրողների իրավունքը՝ ազատ և անվտանգ լուսաբանել իրադարձությունները»: Հարլեմ Դեզիրը Վրաստանի իշխանություններին կոչ է արել օպերատիվ հետաքննել լրագրողների հետ կապված բոլոր միջադեպերը և մեղավորներին պատասխանատվության ենթարկել օրենքին համապատասխան: ֊ «Ես նաև կոչ եմ անում անհապաղ միջոցներ ձեռնարկել նման միջադեպերը կանխելու համար», - նշված է ԵԱՀԿ-ի մամուլի ազատության հարցերով ներկայացուցչի հայտարարությունում: Ըստ Վրաստանի լրագրողական կազմակերպությունների տվյալների՝ Թբիլիսում ցույցերի ժամանակ 31 լրագրող է տուժել:

Դիտվել է՝ 336

Մեկնաբանություններ