Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Նիկոլ Փաշինյան. Ես վատ օրինակ եմ

Նիկոլ Փաշինյան. Ես վատ օրինակ եմ
22.06.2019 | 23:47

«Իմ քայլը հանուն Տավուշի մարզի» բիզնես ֆորումին Նիկոլ Փաշինյանը նշեց. «Մեր ամենակարևոր նպատակը անհատական ջանքի խրախուսումն ու քաջալերումն է ՀՀ զարգացման գործում, որովհետև մենք համոզված ենք, որ ՀՀ քաղաքացիների անհատական ջանքն է այն շրջադարձային կետը, երևույթը, որը Հայաստանը պետք է բարձրացնի տնտեսապես, քաղաքականապես և բոլոր առումներով նոր մակարդակի»,-ասաց նա:

Վարչապետը նշեց, որ փոփոխությունների շարժիչ ուժը պետք է լինի կառավարությունը, փոփոխությունների ճակատագիրը որոշողը քաղաքացիներն են: Նա նշեց, որ կառավարությունը պետք է հնարավորություն ստեղծի, որ մարդիկ իրենց տաղանդը բացահայտելու, իրացնելու հնարավորություններ ունենան: Վարչապետը մարդկանց կոնկրետ օրինակներ բերեց, որ ներդրում են արել և նշեց, որ սկսում են այս պրոցեսը և բոլորի անունները հնչեցնելու են: Նիկոլ Փաշինյանը ցանկանում է ցույց տալ, որ ՀՀ-ում կան մարդիկ, որ զրոյից հասել են ինչ-որ արդյունքների: «Այդ մարդիկ մեր ժամանակների հերոսներն են, և այդ մարդկանց օրինակը պետք է ոգևորի ուրիշներին»,-ասաց նա:


Վարչապետը նշեց, որ խնդիրը փողը չէ, փողն ընդհանրապես կարևոր չէ, կարևորը, որ մարդն ամեն առավոտյան արթնանում է և գիտի, թե ինչ պետք է անի և օրվա վերջում բավարարված է զգում, որ ինչ-որ բան ստեղծեց: «Եվ ինքը հաղթել է հուսահատությանը, հաղթել է քուչային, որ պետք ընդունված տրամաբանության համաձայն պպզեր և սպասեր, թե ով պետք է գա, իրենց առաջարկի` ներգրավվել ընտրակեղծարարների կրիմինալ թիմում, նա հաղթել է այդ իրականությանը»,-ասաց նա: Վարչապետը նշեց, որ մի քանի դեպք կա, որ Երևանից տեղափոխվել են գյուղ, չնայած՝ հակառակն է տրամաբանությունը, որ գյուղից պետք է տեղափոխվել Երևան, որ հաջողություններ ունենան, ես էլ եմ այդ օրինակներից, ես վատ օրինակ եմ»,-ասաց նա:

Դիտվել է՝ 437

Մեկնաբանություններ