Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Վլադիմիր Զելենսկի. Պատերազմը չպետք է սովորական երևույթ դառնա

Վլադիմիր Զելենսկի. Պատերազմը չպետք է սովորական երևույթ դառնա
22.06.2019 | 23:51

Պետք է ամեն ինչ անել, որ պատերազմն ուկրաինացիների հաջորդ սերնդի համար սովորական երևույթ չդառնա՝ ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին՝ Ուկրիաինայում Երկրորդ աշխարհամարտի զոհերի հիշատակի օրը: «Երկրորդ համաշխարհային պատերազմը, որը մեր տներ ներխուժեց, գրավել է Ուկրաինայի ամբողջ տարածքը, մտել է յուրաքանչյուր ընտանիք, առնչվել յուրաքանչյուր մարդկային ճակատագրի հետ: Մենք պետք է հիշենք այդ սարսափելի տարիները և այն մարդկանց սխրանքները, որ պաշտպանել են մեր երկիրը»,- ասել է Զելենսկին՝ հիշատակելով 1941-ի հունիսի 22-ին Կիևի ռմբակոծությունը: Ուկրաինայի նախագահն ընդգծել է, որ պատերազմը միայն արյուն, վիշտ և տառապանք է բերում:

Դիտվել է՝ 879

Մեկնաբանություններ