Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Ստամբուլում այսօր քաղաքապետի ընտրություններ են

Ստամբուլում այսօր քաղաքապետի ընտրություններ են
24.06.2019 | 00:20

Այսօր Ստամբուլում քաղաքապետի ընտրություններ են: Թեկնածուները երկուսն են՝ «Արդարություն և զարգացում» կուսակցության ու «Ազգայնական շարժում» կուսակցության համատեղ թեկնածու Բինալը Յիլդիրիմը և ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» ու «Լավ» կուսակցությունների թեկնածու Էքրեմ Իմամօղլուն: ORC գործակալության հարցումների համաձայն, Բինալի Յիլդիրիմը 48,3 տոկոս, իսկ նրա մրցակիցը 47,7 տոկոս ձայն ստանալու հնարավորություն ունի:


Nev և Statü գործակալությունների հարցման արդյունքները ևս իշխանության թեկնածուի օգտին են՝ Յիլդիրիմը 50 տոկոսից ավելի քվե կստանա:
Ստամբուլի 39 վարչական շրջաններում, 31 հազար 342 քվեատուփ է տեղադրվել: Քվեարկելու իրավունք ունի 18 տարին լրացած 10 միլիոն 560 հազար 963 քաղաքացի:

Դիտվել է՝ 321

Մեկնաբանություններ