Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Ջոն Բոլտոնն Իրանին զգուշացրել է «ԱՄՆ-ի խոհեմությունը չընկալել թուլություն»

Ջոն Բոլտոնն Իրանին զգուշացրել է «ԱՄՆ-ի խոհեմությունը չընկալել թուլություն»
24.06.2019 | 00:23

ԱՄՆ-ի նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլտոնը զգուշացրել է, որ Իրանը սխալմամբ «թուլություն չընկալի ԱՄՆ-ի խոհեմությունն ու հայեցողությունը»: Նա ընդգծել է, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն այս պահին միայն կանգնեցրել է հարվածները: Նրա մեկնաբանությունը հաջորդում է Իրանի թիրախներին ամերիկյան հարվածները վերջին պահին կասեցնելու՝ Թրամփի հայտարարությանը: Հունիսի 23-ին Երուսաղեմում Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ մամուլի համատեղ ասուլիսում Բոլտոնը անդրադառնալով տարածաշրջանի իրավիճակին՝ ասել է, թե «ոչ մեկը Իրանին Մերձավոր Արևելքում որսորդության արտոնագիր չի շնորհել»:

Դիտվել է՝ 403

Մեկնաբանություններ