Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Իլհամ Ալիևը հանդիպում են անցկացնում Կրեմլում՝ հայտնում է ՏԱՍՍ-ը։ Երկու երկրների ղեկավարները քննարկելու են ռուս-ադրբեջանական հարաբերությունների հետագա զարգացման և տարածաշրջանային արդի խնդիրներին առնչվող առանցքային հարցեր ։ Ընթացիկ բանակցությունները տեղի են ունենում Լեռնային Ղարաբաղում ռուսաստանյան խաղաղապահ առաքելության ավարտի ֆոնին։                
 

Ջոն Բոլտոնը դրական է գնահատել Բենյամին Նեթանյահուի հետ հանդիպումը

Ջոն Բոլտոնը դրական է գնահատել Բենյամին Նեթանյահուի հետ հանդիպումը
24.06.2019 | 00:26

ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլտոնը հանդիպել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի և իսրայելցի պաշտոնակից Մեիր Բեն Շաբաթի հետ: «Հոյակապ հանդիպումներ ունեցա այսօր վարչապետ Նեթանյահուի և Իսրայելի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մեիր Բեն Շաբաթի հետ: Մենք վերահաստատեցինք Իրանի ագրեսիային տարածաշրջանում դիմակայելու մեր ընդհանուր առաջնահերթությունը՝ առավելագույն տնտեսական ճնշում գործադրելու միջոցով», - գրել է Բոլտոնը Twitter-ում: Նա մասնակցելու է Երուսաղեմում հունիսի 24-25 կայանալիք եռակողմ հանդիպմանը ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի և իսրայելցի պաշտոնակից Մեիր Բեն Շաբաթի հետ:

Դիտվել է՝ 328

Մեկնաբանություններ