Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Արմեն Սարգսյանին շնորհավորել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը

Արմեն Սարգսյանին շնորհավորել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը
24.06.2019 | 00:35

Նախագահ Արմեն Սարգսյանի ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը. «ՌԴ կառավարության և անձամբ իմ անունից շնորհավորում եմ Ձեզ ծննդյան օրվա առթիվ: Կցանկանայի հատկապես ընդգծել այն ուշադրությունը, որը Դուք հատկացնում եք Ռուսաստանն ու Հայաստանը կապող՝ բարեկամական, գործընկերային և դաշնակցային հարաբերությունների զարգացմանը:


Համոզված եմ, որ առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության հետագա ամրապնդումը, էներգետիկայի, արդյունաբերության, տրանսպորտային ենթակառուցվածքների, գիտության և մշակույթի ոլորտներում համատեղ հեռանկարային նախագծերի իրականացումը և ԵԱՏՄ շրջանակում ինտեգրացիոն փոխգործակցության խորացումը լիովին համապատասխանում են երկու երկրների շահերին»:

Դիտվել է՝ 434

Մեկնաբանություններ