Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

ԱՄՆ-ը հրապարակեց «դարի գործարքը»

ԱՄՆ-ը հրապարակեց «դարի գործարքը»
24.06.2019 | 00:36

Սպիտակ տունը տնտեսական ծրագիր է հրապարակել, որը կլուծի պաղեստինաիսրայելյան հակամարտությունը: 10 տարում Պաղեստինին, Եգիպտոսին, Հորդանանին և Լիբանանին կտրամադրվի 50 միլիարդ դոլար:
Այս միջոցների կեսից ավելին կհատկացվի Պաղեստինին, մնացած գումարը` հարևան երկրներին: Ներդրումները անհրաժեշտ են Պաղեստինի ՀՆԱ-ն 10 անգամ ավելացնելու, գործազրկությունը 30%-ից մինչև մեկ միավոր նվազեցնելու, աղքատության մակարդակը իջեցնելու համար: ԱՄՆ-ը առաջարկում է երկրի ենթակառուցվածքներում, արդյունաբերական, բժշկական, զբոսաշրջության և կրթական ոլորտներում 100 ծրագիր իրականացնել: Ծրագրում խոսվում է Արևմտյան ափի, Գազայի հատվածի և Իսրայելի տարածքի ժամանակակից տրանսպորտային ցանցի կառուցման մասին: Փաստաթղթում խոսվում է Սուեզի ջրանցքի մոտ Եգիպտական նավահանգստի ընդլայնման, տարածաշրջանում առևտրի խթանման մասին: Ծրագիրը, կամ ինչպես անվանում են «դարի գործարքը», հրապարակվել է ԱՄՆ -ի կազմակերպած «Խաղաղություն հանուն Բահրեյնի բարգավաճման» պաղեստինյան միջազգային համաժողովից երեք օր առաջ:

Դիտվել է՝ 428

Մեկնաբանություններ