Նախագահ Արմեն Սարգսյանին ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն: Նա ընդգծել է, որ Բելառուսում բարձր են գնահատում նախագահ Արմեն Սարգսյանի անձնական ներդրումը հայ-բելառուսական բարեկամական հարաբերությունների խորացման գործում: «Վստահ եմ, որ Ձեր նպատակասլացությունը, հեղինակությունը և պետական գործչի հարուստ փորձը հետագայում ևս կծառայեն տարբեր ոլորտներում մեր երկրների միջև փոխշահավետ համագործակցության առաջխաղացմանը»,- ասվում է Լուկաշենկոյի շնորհավորական ուղերձում:
Բելառուսի նախագահը մաղթել է քաջառողջություն և հաջողություն բոլոր ծրագրերում ու նոր նախաձեռնություններում: