Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Լիլիթ Մակունց. Դատավորների վեթինգը կիրականացնեն ԲԴԽ-ն և Կոռուպցիայի կանխարգելման մարմինը

Լիլիթ Մակունց. Դատավորների վեթինգը կիրականացնեն ԲԴԽ-ն և Կոռուպցիայի կանխարգելման մարմինը
24.06.2019 | 21:55

Դատավորների վեթինգը կիրականացնեն ԲԴԽ-ն ու նոր ստեղծվելիք Կոռուպցիայի կանխարգելման մարմինը՝ «Ազատությանը» ասել է «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ ընդգծելով, որ վեթինգի մասին առանձին օրենք չի ընդունվի: Առանձին օրենքի դեպքում խնդիրներ կառաջանային Սահմանադրության հետ և գործընթացը ժամանակատար կլիներ, որ չի բխում դատաիրավական համակարգում արագ բարեփոխումներ իրականացնելու իշխանության շահերից:


«Կան հարցեր, որոնք ԲԴԽ-ն պետք է իրականացնի, քննարկի։ Հիմնական գործընթացը իրականացնելու է ԲԴԽ-ն, բայց կան հարցեր, որ իր լիազորությունների տիրույթից դուրս է, հետևաբար, պետք է ուսումնասիրության և քննության ենթարկվեն այլ մարմնում, որը ենթադրաբար Կոռուպցիայի կանխարգելման մարմինն է», - նշեց Մակունցը։ Հարցին՝ այդ մարմինը պետք է նո՞ր ստեղծվի, նա պատասխանեց. «Դեռ չի ստեղծվել, բայց մենք արդեն ունենք, Արարատ Միրզոյանի նախաձեռնությամբ արդեն ներկայացվել է Ազգային ժողովին այն օրենքների փաթեթը, որոնք սկիզբն են, մեկնարկն են այդ ինստիտուտի ձևավորման։ Իհարկե, սա նշանակում է, որ որոշակի օրենքների նախագծերով անհրաժեշտ է լինելու հանդես գալ, դրա մասին լրացուցիչ տեղեկատվություն կտրամադրվի և պետք է նաև մշակել այն չափանիշները, որոնցով մենք պատկերացնում ենք, որ վեթինգը պետք է իրականացվի։ Ամենակարևոր հատվածը կա, կառույցները գիտենք, թե որոնք են անելու, դատական համակարգը նույնպես այստեղ դեր ունենալու է»։


Թե ե՞րբ այդ մարմինները կսկսեն վեթինգային բուն գործընթացը, Մակունցն արձագանքեց. «Գործընթացը Հակակոռուպցիոն մարմնի հետ կապված և մնացյալ առումով արդեն մենք սկսել ենք։ Երբ նշեցի, որ օրենսդրական նախագծեր արդեն իսկ խորհրդարանում են, և մենք արդեն այս պահին, այսօր քննարկում ենք դրանք, դա դրա մասին է խոսում։ Հնարավորինս արագ և ոչ հապճեպ, ուզում եմ ընդգծել, բայց արագ գնում ենք դրան։ Ամեն ինչ անում ենք, որ արդեն աշնանը գործընթացը սկսվի հենց ԲԴԽ-ի կողմից»։ Իշխանական խմբակցության ղեկավարի փոխանացմամբ, խորհրդարանական իրենց գործընկերների, դատաիրավական համակարգի և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ կմշակվեն այն չափանիշները, որոնց համաձայն կիրականացվի վեթինգը: Հատկապես մեծ ուշադրություն են դարձնելու դատավորների հայտարարագրերին, որոնք ավելի մեծ տեղեկատվություն կներառեն դատավորների մասին:


«Վեթինգի մասին նախագիծ չի լինելու, բայց գործընթաց իրականացնելու համար որոշակի օրենսդրական նախաձեռնությունների կարիք է լինելու, որը կիրականացվի», - ընդգծեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավարը։ Հարցին՝ հնարավորություն կտա՞ ԲԴԽ-ին և Կոռուպցիոն մարմնին որոշակի հավելյալ լիազորություններ ստանձնել այս գործընթացքում, արձագանքեց. «Այո։ Պետք է ասել, որ այստեղ շեշտադրումը լինելու է հենց բարեվարքության կանոնների վրա։ Կարծում եմ, որ նոր որակի հայտարարագրի կարիք ենք ունենալու, որտեղ կներառվի շատ ավելի ընդլայնված տեղեկատվության տրամադրումը, կներկայացվի, քան հիմա կա, այդ թվում և ծախսերի վերաբերյալ, ինչպես նաև այն կապերի մասին, որոնք դատավորները ունեն»։

Դիտվել է՝ 295

Մեկնաբանություններ