«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ, որը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։ Այժմ Հայաստան են ուղարկվում զինվորականներ Նորվեգիայից, Կանադայից և ԱՄՆ-ից՝ ԵՄ առաքելությունը վերածելով ՆԱՏՕ-ի առաքելության»,- «Известия»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։                
 

Բուրսայում ժանդարմերիան պատմական նշանակության երկու Ավետարան է առգրավել

Բուրսայում ժանդարմերիան պատմական նշանակության երկու Ավետարան է առգրավել
26.06.2019 | 11:18

Բուրսայում ձերբակալվել է 4 կասկածյալ: Նահանգային ժանդարմերիան ստացել էր տեղեկատվություն, որ նրանք ցանկացել են վաճառել պատմական նշանակության 2 Ավետարան: Ժանդարմերիայի ջոկատը, իբրև գնորդ հանդես գալով, հանդիպել է նրանց: Արդյունքում 4 կասկածյալները ձերբակալվել են, նրանք Ավետարանների դիմաց պահանջել էին 1 միլիոն 750 հազար դոլար: Ներկայումս 2 Ավետարաններն անցնում են տեխնիկական զննում՝ պարզելու համար, թե քանի տարվա հնություն ունեն, բայց ըստ նախնական տվյալների՝ պատկանում են քրիստոնեության տարածման վաղ շրջանին:

Դիտվել է՝ 465

Մեկնաբանություններ