Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Տեղի կունենա համերգ՝ նվիրված կլարնետահար Աբգար Մուրադյանի հիշատակին

Տեղի կունենա համերգ՝ նվիրված կլարնետահար Աբգար Մուրադյանի հիշատակին
12.07.2019 | 11:09

Կոմիտասի թանգարան-ինստիտուտում հուլիսի 15-ին՝ ժամը 19.00, տեղի կունենա համերգ՝ նվիրված կլարնետահար, մանկավարժ, վաստակավոր արտիստ, պրոֆեսոր Աբգար Մուրադյանի հիշատակին։ Երեկոյի ընթացքում ելույթ կունենան Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի «Աբգար Մուրադյան» դուետը (Դավիթ Գյուլամիրյան՝ կլարնետ, Լիլիթ Զաքարյան՝ դաշնամուր) և Կոմիտասի անվան ազգային քառյակը (Էդուարդ Թադևոսյան՝ առաջին ջութակ, Սյուզի Երիցյան՝ երկրորդ ջութակ, Ալեքսանդր Կոսեմյան՝ ալտ, Անժելա Սարգսյան՝ թավջութակ)։


Համերգային ծրագրում կհնչեն Յոհաննես Բրամսի, Շառլ-Մարի Վիդորի, Պակո դի Ռիվերայի, Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի ստեղծագործություններից։
Աբգար Մուրադյանն այս տարի կդառնար 75 տարեկան։ Նա իր գործունեությունը կատարողական և կրթական ասպարեզներում նվիրել է կլարնետի ակադեմիական մշակույթի զարգացմանը մեր երկրում: Մեծավաստակ երաժշտի ավանդույթներն այսօր շարունակում են նրա աշակերտները։

Դիտվել է՝ 770

Մեկնաբանություններ