Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Կոմիտասի և Թումանյանի ծննդյան 150-ամյակին նվիրված համերգը՝ «Գառնիում»

Կոմիտասի և Թումանյանի ծննդյան 150-ամյակին նվիրված համերգը՝ «Գառնիում»
14.07.2019 | 14:28

Կոմիտասի և Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակին նվիրված հոբելյանական հանդիսությունների շրջանակում այսօր «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանում տեղի կունենա հոբելյանական համերգ՝ Հայաստանի պետական կամերային երգչախմբի, «Հովեր» պետական կամերային երգչախմբի , Պետական կամերային նվագախմբի և մենակատարների մասնակցությամբ: Համերգի առաջին բաժինը կղեկավարի Հայաստանի պետական կամերային երգչախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Ռոբերտ Մլքեյանը, իսկ երկրորդ բաժինը կղեկավարի Հայաստանի պետական կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյանը: Կներկայացվեն Կոմիտասի թե՛ հայտնի, թե՛ այսօր արդեն մոռացության մատնված գործերը: Թումանյանին նվիրված բաժնում կներկայացվեն հայ կոմպոզիտորների Թումանյանի բառերով գրված մեներգեր, ռոմանսներ, խմբերգեր: Գառնի տաճարի մոտ կայանալիք համերգը կսկսվի մութն ընկնելուն պես: Էկրաններին կլինեն Թումանյանին, Կոմիտասին առնվող հետաքրքիր նյութեր:

Դիտվել է՝ 1226

Մեկնաբանություններ