Աղոթարան
10.09.2019 | 00:02
Քեզ եմ հոտոտում. մոտակայքում ես`
ՈՒ նաև` հեռու….
Կուչ եկած` նստած, դունչս ու հոգիս, սիրտս, ցավերս
Դեպ Քեզ եմ պարզում…
Դարմանի համար,
Ցավն ու գոլորշին քայքայված մարմնիցս`
Հանելու համար,
ՈՒ նաև անվերջ քեզ փառաբանելու, բարեբանելու.,
Կամքդ լսելու, լուռ խոնարհվելու,
Տեր Ամենակալ…
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ
Հեղինակի նյութեր
Մեկնաբանություններ