Նոր փուլ
24.09.2019 | 00:06
Թվում էր` հեղափոխության երկրորդ էշելոնը գալիս է անաղմուկ, ու նրա ընթացքը, որոշակի ամպլիտուդներով, նույնպես սահուն կլինի, ինչպես առաջին էշելոնինը:
Ավաղ: Սակայն դեռ` առաջին էշելոնի մասին:
ա) Հորիզոնական պլանում, ժողովրդավարության ծխածածկույթով զավթելով իշխանությունը, առաջին էշելոնը կարողացավ ամեն ինչ քայքայել, ինչը թիվ մեկ հանձնարարությունն էր` ավերել պետականության հիմքերը, ինստիտուտները, ազգային արժեքները, որոնք պահպանում են տեսակը, քաոսը դարձնել աստված:
Արեցին:
բ) Փոխել մենթալ պլանը. Օվերտոնի տարատեսակ պատուհաններով արձակել այնպիսի գամմաներ, ճառագայթներ, որոնք ուղիղ կհանգչեն էթնոսի ողնաշարում և այնտեղ քիմիա իրականացնել` տեսակը դեգրադացնելու առումով: Հենց միայն Անկախության օրը արձակված երկու «ալիքը»` քրմերի պարն ու «Արցախի մարզպետ» նշանային համակարգերը բավ էին, որպեսզի հասկացվի` հեռացումն ափից անչափ մեծ է. որովհետև հակազդեցության ճիչ չլսվեց էթնոսի կողմից, ընդամենը համացանցային փաստինգ էր ընթանում «պարի» հետ կապված:
գ) ՈՒշադիր. սա նշանակում է, որ Փաշինյանի, նրա համախոհների, նրանց կեղծ արժեքների ալիքավորման միջոցով տեղի է ունեցել ամենակարևորը` էթնոսը, տեսակը ոչ միայ դեգրադացվել է, այլև զրկվել կամայնությունից, ինչը գերագույնն էր այս ամենում:
Հորիզոնական չափաբանության տեսանկյունից` հայոց գունավոր հեղափոխության կնքահայրերը պետք է շատ բարձր պարգևատրեն Փաշինյանին, որովհետև նա արել է առավելագույնը, և երբ թվում էր, որ նա շատ վատ է վերջացնելու, որպես հայ էթնոսի ներկայացուցիչ, հակապետականության կրող, պետք է հասկանալ, որ վերջինս հայոց մեջ արել է անկարելին` հոգևոր առումով խեղել է հային, ու դրա համար նրան շատ բարձր կպարգևատրեն նույն իր «հայրերը», եթե Աստված թույլ տա:
Իսկ «հայրերը» պետք է պարգևատրեն շռայլորեն, որովհետև սույն «մավրը» աշխարհաքաղաքական ամենածանր «օսում»` Իրանի, Սիրիայի հարևանությամբ, ջախջախում է ամենակարևոր «Բաստիլը»` հին քաղաքակրթություն, ազգ, որն ինքն իսկ չի գիտակցում իրեն տրված տիեզերական մեծ իրավունքները։ Առաջինը` քրիստոնեության մեջ, քաղաքակրթությունների խաչմերուկ, միակ առաքելական եկեղեցի, էթնոսային կոդեր, որոնք անգամ արյան բաղադրության մեջ են սերնդավորվում, սփռվում այդ կոդերով, այդ առաքելություններով ¥նաև՝ ահարկու սխալներով) ողջ աշխարհով մեկ, որպես «առաքելականության» և վերը նշվածների թթխմոր, որի սիրտը դեռ կենդանի է, ի տարբերություն աշխարհի քարացածության. իսկ սիրտը միակ տրոփիչն է, որը կանգնում է Աստծո առաջ`այս և այն կյանքում ու հաշվետվություն տալիս` ինչ էի անում աշխարհում այս և այն օրերին:
Ընդ որում, այս նրբությունները շատ լավ են հասկանում «կնքահայրերը», որոնք հենց այդ ուժով են տիրում աշխարհին, այն վերաձևում պատկերով:
ՈՒ հիմա, երբ թվում էր, թե երկրորդ էշելոնը քաղաքական առումով պետք է գար Նիկոլ Փաշինյանին փոխարինելու, որովհետև սույն մավրն արել է իր «կյանքի» գործը, հասկացվում է, որ գալիս է ոչ թե երկրորդ էշելոնը, այլ իրական ճակատամարտը` ամրապնդելու այն «առաքելությունները», որոնք իրականացրեց սույն մավրը:
Քաղաքականացնելով այս ամենը՝ արձանագրենք. եթե Փաշինյանը կարողացավ իր ռեյտինգը պահպանել…
Ձգենք պաուզան. իսկ կարծում եք ԱՄՆ-ում «կնքահայրերն» ինչու՞ են միտինգ սարքում նրա համար. շատ պարզ՝ Հայաստանում նա այլևս «ձգվելու» տեղ չունի, նրա ռեյտինգը բավականին լուրջ անկում է գրանցել, չկան այլևս այն ֆանատները, որ հանուն նրա «քուչա» կփակեն օրերով: Պետք է արտաքին ներարկում: Արվում է: Եթե այդ «քիմիան» օգնի Փաշինյանի ռեյտինգին, վերջինս կշարունակի «գոյատևել» աթոռին, եթե ոչ, երկրորդ էշելոնն արդեն ոտքի վրա է:
Այն փոքր-ինչ տարատեսակ է, սակայն արդեն իսկ «ցցվածքները» ակնառու են` հավերժ «հաճախորդ» Էդմոն Մարուքյան, բանակ չգնալու հարցով «քաղաքական հալածյալ»-բանտարկյալ Արման Բաբաջանյան, զանազան սորոսականներ, որոնք կկցվեն սրանց կամ համանման «պատկեր» ունեցող այլ մեկին: «Ծռեր»` նրանց հարակից ֆիլիալներ` ուկրաինական բենդերականների «պատկերով», որոնք, ի անհրաժեշտություն, ոչ մի բանի առջև կանգ չեն առնի` քաղաքացիական բախումներով հարցերը լուծելու համար:
Այս բոլորի «կայացմանը» «կնքահայրերի» հետ,մասնակից է նաև Նիկոլ Փաշինյանը, որպեսզի ունենա ոչ միայն սեփական իշխանություն, այլև` «սեփական» ընդդիմություն:
Կհաջողվի՞: Այդ մասին` հաջորդիվ:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ
Հեղինակի նյութեր
Մեկնաբանություններ