Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

«Կուս» քառյակ. հանրաճանաչ թեմաները` նոր մոտեցմամբ

«Կուս» քառյակ. հանրաճանաչ թեմաները` նոր մոտեցմամբ
08.10.2019 | 12:51

Հոկտեմբերի 9- ին Արամ Խաչատրյան համերգասրահում «Երևանյան հեռանկարներե 20-րդ միջազգային երաժշտական փառատոնի հոբելյանական համերգաշարը կներկայացնի գերմանական «Կուս» լարային քառյակին: Քառորդ դար առաջ հիմանդրված այս քառյակը չունի նմանը աշխարհում. «Կուսը» մատուցում է բոլորի համար հանրաճանաչ թեմաները բացառիկ փորձառությամբ և մոտեցմամբ:

Քառյակի անդամներն են. Յանա Կուս (ջութակ), Օլիվեր Ուայլ (ջութակ) Ուիլիամ Քոլման՝ (ալտ), Միքայել Հախնազարյան (թավջութակ):
Կուս քառյակի յուրօրինակությունը բոլորից տարբերվող ծրագրերի ընտրության մեջ է: Հանրաճանաչ թեմաները, որոնք առկա են նրանց երկացանկում, մատուցվում են փորձառու և նոր ունկնդիրներին կատարելապես բացառիկ փորձառությամբ և մոտեցմամբ: Ղեկավար Յանա Կուսը և Օլիվեր Ուայլը միասին հանդես են գալիս ավելին քան 25 տարի:
2019թ-ի սկզբին Կուս քառյակը դարձավ պատմության մեջ գերմանական առաջին լարային քառյակը, որին Նիպոն երաժշտական հիմնադրամը օգտագործման փոխանցեց լեգենդար «Պագանինիի քառյակե գործիքները: 2019թ-ին Տոկիոյի Սունտորի համերգասրահի հրավերով Կուս քառյակը այս գործիքներով նվագել է Բեթհովենի լարային քառյակների ամբողջական շարքը:


Դեռևս կարիերայի սկզբում Կուս քառյակն առաջին մրցանակներն է ստացել Գերմանական Երաժշտական Խորհրդի և Բորչիանիի մրցույթի կողմից, արժանացել է Բորլետի-Բուիտոնի մրցանակի, ճանաչվել է Եվրոպական համերգային դահլիճների կազմակերպության «Ծաղկող աստղե պարգևին:

Դիտվել է՝ 1508

Մեկնաբանություններ