Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Կո­մի­տա­սի մար­դը

Կո­մի­տա­սի մար­դը
11.10.2019 | 01:43
Հա­յոց աշ­խար­հը 26 սեպ­տեմ­բեր 2019-ին տօ­նեց Կո­մի­տաս վար­դա­պե­տի ծնն­դեան 150-ա­մեա­կը: Նոյն օ­րը Դի­մա­տէտ­րի մէջ (Face­book) պատ­մա­բան, հրա­պա­րա­կա­գիր Խա­չա­տուր Դա­դա­յեա­նը գրեց իր մէկ նոր աշ­խա­տա­սի­րու­թեան մա­սին, որ նուի­րուած է Կո­մի­տա­սին և կը կրէ «Ան­մա՞հ է այն գոր­ծը, ո­րի հա­մար ես մե­ռա» վեր­նա­գի­րը:
Այս ու­սում­նա­սի­րու­թիւ­նը կու­գայ ամ­բող­ջաց­նե­լու ան­մահ Կո­մի­տա­սի կեան­քին ան­ծա­նօթ մնա­ցած պատ­մու­թիւ­նը, որ­պէս­զի հայ հա­սա­րա­կու­թիւ­նը ի­մա­նայ վար­դա­պե­տի՝ ստուե­րի մէջ մնա­ցած կեան­քին երկ­րորդ ե­րե­սին պատ­մու­թիւ­նը:
Հե­ղի­նա­կը ազ­նուօ­րէն կը բա­ցատ­րէ, որ այս գոր­ծը որ­պէս­զի կա­րե­նար աւար­տէր կր­ցած է գտ­նիլ 80 աղ­բիւր­ներ, ինչ­պէս նաև անձ­նա­կան յու­շագ­րու­թիւն­ներ Կո­մի­տա­սի մա­սին:
Հե­ղի­նա­կը կը խօ­սի նաև եր­կու թուա­կան­նե­րու զու­գա­դի­պու­թիւն­նե­րու մա­սին. Կո­մի­տաս վար­դա­պետ ծնած է 26 սեպ­տեմ­բեր 1869-ին, ուս­տի ապ­րած է 66 տա­րի­ներ, և զար­մա­նա­լիօ­րէն գրու­թիւ­նը կա­ւար­տի 66 է­ջե­րէ կազ­մուի­լով, իսկ ու­սում­նա­սի­րու­թիւ­նը հե­ղի­նա­կը կաւար­տէ 26 սեպ­տեմ­բեր 2019-ին՝ ճիշդ ան­մահն վար­դա­պե­տի 150-ա­մեա­կին օ­րը:
Մեր խո­րին գնա­հա­տան­քը և գո­հու­նա­կու­թիւ­նը կը յայտ­նինք պրն. Խա­չա­տուր Դա­դա­յեա­նին, որ պատ­մա­բա­նի իր պրպ­տող միտ­քին շնոր­հիւ կր­ցած է Կո­մի­տաս վար­դա­պե­տի ան­ծա­նօթ և դժուա­րին նիւ­թի մը մա­սին նո­րու­թիւն­ներ յայտ­նա­բե­րել և հայ գրա­կա­նու­թիւ­նը հարս­տաց­նել այս ու­սում­նա­սի­րու­թեամբ:
Կը հաւա­տանք նաև մօտ ա­պա­գա­յին հրա­տա­րա­կուած տես­նել սոյն աշ­խա­տա­սի­րու­թիւ­նը:
Զաւէն ԳՐԻ­ԳՈ­ՐԵԱՆ
Ա­թէնք
Դիտվել է՝ 1506

Մեկնաբանություններ