Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

ԱՄՆ դեսպանատունն ուշադիր հետևում է Հայաստանի իրավական, քաղաքական և տնտեսական բոլոր զարգացումներին

ԱՄՆ դեսպանատունն ուշադիր հետևում է Հայաստանի իրավական, քաղաքական և տնտեսական բոլոր զարգացումներին
23.10.2019 | 00:53

Հայաստանում ԱՄՆ դեսպանատունն ամիսներ առաջ հայտարարել էր, որ Վաշինգտոնը հավատարիմ է Հայաստանի անկախ դատական համակարգի ամրապնդմանն օժանդակելու իր հանձնառությանը` նշելով, որ այն պետք է համապատասխանի Սահմանադրությանը: 168.am-ը ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն հարցում էր ուղարկել՝ պարզելու համար՝ վերջին շրջանում դեսպանատունը հետևո՞ւմ է ՍԴ-ի շուրջ զարգացումներին, արդյո՞ք պատրաստ է ԱՄՆ-ն շարունակել աջակցությունը: «ԱՄՆ դեսպանատունն ուշադիր հետևում է Հայաստանի իրավական, քաղաքական և տնտեսական բոլոր զարգացումներին: Մենք խթանում ենք մասնակցային, արդյունավետ և հաշվետու կառավարման առաջխաղացմանն ուղղված ջանքերը, այդ թվում՝ ինստիտուտների զարգացման միջոցով կոռուպցիայի դեմ պայքարը և օրենքի գերակայության ամրապնդումը։ Միջազգային դոնոր հանրության, քաղաքացիական հասարակության և ՀՀ կառավարության հետ համաձայնեցնելով՝ մենք ուսումնասիրում ենք կառավարության դատաիրավական ոլորտի բարեփոխումներին և կոռուպցիայի դեմ պայքարի ռազմավարությանը աջակցելու հնարավորությունները», - նշված է դեսպանության պատասխանում:

Դիտվել է՝ 398

Մեկնաբանություններ