«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Լիլիթ Մակունց. ՍԴ-ն ԱԺ-ի նկատմամբ դրսևորել է անհարգալից վերաբերմունք, դա անարձագանք չի մնա

Լիլիթ Մակունց. ՍԴ-ն ԱԺ-ի նկատմամբ դրսևորել է անհարգալից վերաբերմունք, դա անարձագանք չի մնա
23.10.2019 | 00:55

Սահմանադրական դատարանը, ըստ էության, չի տվել պատասխան Ազգային ժողովի այն հարցադրումներին կամ մտահոգություններին, որոնք պետք է հաստատվեին կամ փարատվեին, խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն՝ անդրադառնալով ՍԴ-ի՝ «Ազգային ժողովի դիմումի հիման վրա՝ Սահմանադրական դատարանի դատավոր Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ» գործի քննությունը մերժելուն։

«Առկախված են մնացել այն բոլոր հարցադրումները, որոնք արծարծված են եղել նախագծում։ Փոխարենը ՍԴ-ն որոշում է կայացրել, որ պարզապես թողնում է առկախված, դրանով ԱԺ-ի նկատմամբ դրսևորվել է անհարգալից վերաբերմունք, որն անարձագանք չի մնա», - ասաց Լիլիթ Մակունցը։


Նրա խոսքով՝ Սահմանադրական դատարանը չի ուզում ոչ միայն լուծում տալ խնդիրներին, այլ նաև չի ուզում նույնիսկ քննարկել։ «Դրանով իսկ ՍԴ-ն խորացրել է այն վստահության ճգնաժամը, որը կա դատարանի նկատմամբ։ Մեր գործողությունները շարունակելու են մնալ նույնը, ինչ նախկինում էր։ Այս նախագծով մենք մեր առջև խնդիր չէինք դրել լուծելու ՍԴ-ի շուրջ ստեղծված ճգնաժամը, այդ մասին մենք հայտարարել էինք։ Շարունակելու ենք այն պլանը, որը ներկայացված է արդարադատության կողմից ներկայացված ռազմավարական փաթեթով, միևնույն ժամանակ ԱԺ-ն չի սահմանափակվելու միայն նախարարության կողմից ներկայացված փաթեթով՝ դատաիրավական համակարգում բարեփոխումներ իրականացնելու, դատավորների նկատմամբ վստահույթունը վերականգնելու ուղղությամբ», - ասաց Լիլիթ Մակունցը։

Դիտվել է՝ 807

Մեկնաբանություններ