«Մենք խրախուսում ենք կողմերի միջև խաղաղության գործընթացը և հուսով ենք հասնել կայուն խաղաղության Ադրբեջանի և Հայաստանի միջև: Հարավային Կովկասում խաղաղությունը կարևոր է տարածաշրջանի բնակիչների, սևծովյան տարածաշրջանի և ընդհանրապես անդրատլանտյան անվտանգության համար»,- Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ մամուլի ասուլիսում ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլտենբերգը:                
 

Ասում են...

Ասում են...
03.12.2019 | 01:05
...թե իշ­խա­նու­թ­յուն­նե­րը` Ռու­սաս­տա­նի հետ հա­րա­բե­րու­թ­յուն­նե­րի ջեր­մաց­ման ֆո­նին, արևմ­տ­յան վեկ­տո­րի հետ սկ­սել են լուրջ խն­դիր­ներ ու­նե­նալ: ԱՄՆ դես­պա­նի հետ Փա­շի­ն­յա­նի հան­դիպ­ման ժա­մա­նակ դի­վա­նա­գի­տա­կան լուռ սկան­դալ է գրանց­վել. տի­կին դես­պա­նը հե­ռա­ցել է անգ­լիա­կան ձևով` ա­ռանց հրա­ժեշ­տի:
Ա­վե­լի ծանր են հա­րա­բե­րու­թ­յուն­նե­րը անգ­լիա­կան «գետ­նին» վրա. ոչ Հա­յաս­տա­նը Միա­ց­յալ թա­գա­վո­րու­թ­յու­նում (ՄԹ) դես­պան ու­նի, ոչ էլ ՄԹ-ն` Հա­յաս­տա­նում: Ա­վե­լին` ժա­մա­նակ­ներ ա­ռաջ Մեծ Բրի­տա­նիա այ­ցե­լած Զոհ­րապ Մնա­ցա­կա­ն­յա­նը չի հան­դի­պել ՄԹ արտ­գործ­նա­խա­րա­րի հետ։ Բա­վա­րար­վել է եվ­րո­պա­կան հար­ցե­րով նա­խա­րա­րի հետ հան­դիպ­մամբ: Ո­մանք դա բա­ցատ­րում են նաև ար­քա­յա­կան ըն­տա­նի­քի հետ բա­վա­կա­նին ջերմ հա­րա­բե­րու­թ­յուն­ներ ու­նե­ցող Ար­մեն Սարգ­ս­յա­նի նկատ­մամբ իշ­խա­նու­թ­յուն­նե­րի փա­փուկ ռեպ­րե­սիա­յի քա­ղա­քա­կա­նու­թ­յամբ, ո­րով վեր­ջի­նիս թույլ չեն տա­լիս ի­րա­կա­նաց­նել ա­ռանց այն էլ չու­նե­ցած լիա­զո­րու­թ­յուն­նե­րը: Ի դեպ, առժա­մա­նակ ա­ռաջ` Ար­մեն Սարգ­ս­յա­նի հետ հոգևոր գե­րա­գույն խորհր­դի նշա­նակ­ված հան­դի­պումն ան­գամ իշ­խա­նու­թ­յուն­նե­րը չե­ղար­կել են` հաս­կաց­նե­լով, որ նրա ներ­կա­յութ­յունն այն­տեղ ան­ցան­կա­լի է: Իսկ սպաս­վող սահ­մա­նադ­րա­կան փո­փո­խու­թ­յուն­նե­րով նրան ևս անգ­լիա­կան հրա­ժեշտ կտան:
Դիտվել է՝ 20401

Մեկնաբանություններ