Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Ռոնալդուն ճանաչվել է Իտալիայի առաջնության լավագույն ֆուտբոլիստ

Ռոնալդուն ճանաչվել է Իտալիայի առաջնության լավագույն ֆուտբոլիստ
03.12.2019 | 13:55

Թուրինի «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ճանաչվել է Իտալիայի առաջնության նախորդ մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ: Մրցանակը պորտուգալացուն է հանձնվել Gran Galà del Calcio-2019 մրցանակաբաշխության ժամանակ: Նախորդ մրցաշրջանում Ռոնալդուն մասնակցել է 31 հանդիպման` դառնալով 21 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ: Նախորդ մրցաշրջանի լավագույն ակումբ է ճանաչվել «Ատալանտան», իսկ թիմի գլխավոր մարզիչ Ջան Պիեռո Գասպերինին էլ ստացել է լավագույն մարզչի մրցանակը:

Դիտվել է՝ 1941

Մեկնաբանություններ