Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Աստ­ծո շնոր­հած լույ­սը փա­կող­նե­րը

Աստ­ծո շնոր­հած լույ­սը փա­կող­նե­րը
10.12.2019 | 01:46
Սա­րի թա­ղի 26-րդ փո­ղո­ցի թիվ 32 տան բնա­կիչ Ա­վե­տիք Ղամ­բա­րյա­նը ո­րո­շեց նոր տուն կա­ռու­ցել։ Ո­րո­շեց ու ան­ցավ գոր­ծի։ Նախ պատ­վի­րեց ճար­տա­րա­պե­տա­կան նա­խա­գիծ, հե­տո բա­խեց նույն՝ Սա­րի թա­ղի 26-րդ փո­ղո­ցի թիվ 34 տան դու­ռը և… Եր­կար-բա­րակ պատ­մեց, թե նպա­տակ ու­նի տուն կա­ռու­ցե­լու, թե անհ­րա­ժեշտ է ան­մի­ջա­կան դր­կի­ցի հա­մա­ձայ­նու­թյու­նը։ Հարևա­նու­հին բնավ դեմ չէր, որ նոր հարևա­նը նոր տուն կա­ռու­ցի, սա­կայն պահ­պա­նի հարևա­նա­կան հա­մա­կե­ցու­թյան նոր­մե­րը, այն է՝ չփա­կի իր տան լույ­սը։ Ա­վե­տիք Ղամ­բա­րյանն ան­մի­ջա­պես հե­ռա­ձայ­նեց իր տան նա­խագ­ծի հե­ղի­նակ, «Էմ քեյ քոն­սթ­րաքշն» ՍՊԸ-ի ճար­տա­րա­պետ Ար­տյոմ Սու­քիա­սյա­նին և խնդ­րեց հա­վաս­տիաց­նել թիվ 34 տան բնակ­չու­հուն, որ կա­ռուց­վող տու­նը ոչ մի կերպ չի խո­չըն­դո­տի արևի լույ­սի ներ­թա­փանց­մա­նը։ Ճար­տա­րա­պե­տը հա­վաս­տիաց­րեց, որ իր նա­խագ­ծած ա­ռանձ­նա­տու­նը չի փա­կի արևի լույ­սը։ Թիվ 34 տան տի­րու­հին, չխո­րա­նա­լով ման­րա­նաս­նե­րի մեջ, ի­մա՝ քա­նի՞ հար­կա­նի է լի­նե­լու ա­պա­գա ա­ռանձ­նա­տու­նը, հա­վա­տում է հարևա­նի և բազ­մա­փորձ ճար­տա­րա­պե­տի տղա­մարդ­կա­յին խոս­քին ու տա­լիս իր գրա­վոր հա­մա­ձայ­նու­թյու­նը։
Նո­րա­կա­ռույ­ցը օր օ­րի վեր է բարձ­րա­նում և պարզ­վում է՝ թիվ 32-ի ա­ռանձ­նա­տու­նը փա­կում է թիվ 34 տան նն­ջա­սե­նյա­կի և հյու­րա­սե­նյա­կի լույ­սը։ Ակն­հայտ է խա­բեու­թյու­նը, ան­վե­րա­պահ է, որ ճար­տա­րա­պետ Ար­տյոմ Սու­քիա­սյա­նը ինչ-որ մութ գոր­ծար­քի մեջ է մտել Ա­վե­տիք Ղամ­բա­րյա­նի հետ։
Տան­տի­րու­հուն մի բան էր մնում՝ ա­հա­զան­գել Երևա­նի քա­ղա­քա­պե­տա­րա­նի «թեժ գիծ» ծա­ռա­յու­թյուն։ Պա­տաս­խա­նը քա­ղա­քա­ցին ստա­նում է Է­րե­բու­նի վար­չա­կան շր­ջա­նի ղե­կա­վար Ա. Աբ­րա­հա­մյա­նից։ Ներ­կա­յաց­նում ենք նա­մա­կը՝ ըն­թեր­ցող­նե­րի և Երևա­նի քա­ղա­քա­պե­տա­րա­նի ղե­կա­վա­րու­թյան ու­շադ­րու­թյու­նը հրա­վի­րե­լով պաշ­տո­նա­կան պա­տաս­խա­նի վեր­ջին եր­կու տո­ղին. «Հայտ­նում ենք նաև, որ հարևան­նե­րի միջև ծա­գած վի­ճե­լի խն­դիր­նե­րը կար­գա­վոր­վում են մի­մյանց հետ փոխ­հա­մա­ձայ­նու­թյան գա­լու մի­ջո­ցով կամ դա­տա­կան կար­գով»։ Ող­բամ զքեզ, տիար Ա. Աբ­րա­հա­մյան, զի մայ­րա­քա­ղա­քի զի­նան­շա­նով վա­վե­րաց­ված պաշ­տո­նա­կան գրու­թյու­նը պաշ­տո­նա­պես սա­տա­րում է Սու­քիա­սյան-Ղամ­բա­րյան եր­կյա­կի բա­ցա­հայտ հա­կա­հան­րա­յին գոր­ծար­քին։ Ինչ­պի­սի՞ փոխ­հա­մա­ձայ­նու­թյան կգա­յին ճար­տա­րա­պետն ու վար­չա­կան շր­ջա­նի ղե­կա­վա­րը, ե­թե նրանց դր­կի­ցը փա­կեր ի­րենց արևի լույ­սը։ Ե­թե այս հար­ցի պա­տաս­խա­նը նրանք գի­տեն, թող ան­հա­պաղ այն ներ­կա­յաց­նեն խմ­բագ­րու­թյա­նը։ Ա­ռայժմ այս­քա­նը։
Սեր­գեյ ՍԱ­ՂՈՒ­ՄՅԱՆ
Հ. Գ. Ե­թե թիվ 32 տան շի­նա­րա­րու­թյու­նը չկա­սեց­վի, այս ողջ պա­տաս­խա­նատ­վու­թյունն ընկ­նում է և՛ ան­բա­րե­հույս տան­տի­րոջ, և վայ ճար­տա­րա­պե­տի, և՛ վար­չա­կան շր­ջա­նի ղե­կա­վա­րի վրա։ Այլ կերպ ա­սած, թիվ 34 տան օ­րի­նա­պահ բնա­կի­չը ստիպ­ված կդի­մի սույն խա­բեու­թյու­նից բխող հա­մա­պա­տաս­խան քայ­լե­րի։
Դիտվել է՝ 1018

Մեկնաբանություններ