Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Էս ի՞նչ խառն եք

Էս ի՞նչ խառն եք
17.01.2020 | 00:21
Տա­րին այն­քան քվան­տա­յին է մեկ­նար­կել, որ ամպ­լի­տու­դել հնա­րա­վոր չէ: Այ­նու­հան­դերձ, Ի­րան-ԱՄՆ «դիս­կուր­սին» հա­յաս­տա­նյան կոն­ցեպ­տի բա­ցա­կա­յու­թյու­նից հե­տո, երբ մեր կող­քին ա­հա­վոր մեծ քայ­լե­րով վե­րա­դա­սա­վոր­վում է ողջ տա­րա­ծաշր­ջա­նը, իսկ մենք երկ­րի թավ­շյա ըն­տա­նի­քի չո­բան­բա­յա­թին ենք «քո­քում», ար­դեն իսկ հաս­կա­նա­լի են դարձ­նում, որ պե­տա­կա­նու­թյան մա­սին պատ­կե­րա­ցում­նե­րը ոչ միայն իշ­խո­ղի, այլև հան­րու­թյան տար­բեր շեր­տե­րում տար­բեր կերպ են հան­գր­վա­նում:
Բո­լոր դեպ­քե­րում, փաս­տը կա­յա­ցավ. Ար­թուր Վա­նե­ցյա­նը ներ­կա­յաց­րեց իր քա­ղա­քա­կան հայ­տը: Ի դեպ, ա­րա­գու­թյան և ար­դյունք­նե­րի ա­ռու­մով հարկ է աչ­քի ա­ռաջ ու­նե­նալ ռու­սա­կան նա­խորդ օր­վա զար­գա­ցում­նե­րը` «Ինչ­պես կա­ռա­վա­րել ար­դյու­նա­վետ» նշա­նա­բա­նով: Կայ­ծակ­նա­յին (այլ կերպ չես բնո­րո­շի պու­տի­նյան ար­դի քա­ղա­քա­կա­նու­թյու­նը) հա­ջոր­դա­կա­նու­թյու­նը, ո­րը Ռու­սաս­տա­նում բարձ­րաց­ված է ինս­տի­տու­տի մա­կար­դա­կի` դեռ Ել­ցի­նի ժա­մա­նակ­նե­րից` ոտ­նա­տե­ղի ա­պա­հով­ման մա­սով. կր­կին աշ­խա­տեց: Հի­շենք. Ել­ցի­նը գոր­ծըն­թաց­նե­րը ա­ռա­ջան­ցիկ դարձ­րեց` իր հրա­ժա­րա­կա­նի հաշ­վին, սա­կայն երկ­րի գլ­խին կանգ­նեց­րեց ղե­կա­վար, որն այ­սօր աշ­խար­հը դարձ­նում է բազ­մաբևեռ։ Ռու­սաս­տա­նի այ­սօր­վա մա­նյով­րը թե՛ աշ­խար­հում, թե՛ նրա «կրա­կա­յին կետ» Մեր­ձա­վոր Արևել­քում, ե­թե ա­ռաջ չի ընկ­նում միա­կենտ­րո­նու­թյան ջա­հա­կիր ԱՄՆ-ից, ա­պա հաս­տա­տա­պես հա­վա­սա­րակշ­ռու­մի լուրջ միկ­րոա­լիք­ներ է ար­ձա­կում:
Ի տար­բե­րու­թյուն մեզ: Մե­զա­նում ոչ միայն ար­տա­քուստ ա­րա­գու­թյուն ա­պա­հո­ված, սրըն­թաց (բայց չէ՞ որ Վա­նե­ցյա­նի հրա­ժա­րա­կա­նից անց­նել է գրե­թե կես տա­րի), սա­կայն գոր­ծո­ղու­թյուն­նե­րում դեռ կոն­ցեպտ չներ­կա­յաց­րած վա­նե­ցյա­նա­կան հայ­տը բա­րե­կեն­դա­նի` «մեկ-եր­կու-ե­րեք»-ի ա­րա­գու­թյան մեջ է, և դեռ պետք է դի­տել, բա­ցի «բա­նա­վոր» հայ­տա­րա­րու­թյուն­նե­րից, ո­րոնք, ի դեպ. բա­վա­կա­նին գրա­գետ ու հե­տաք­րք­րա­կան են, ու­րիշ էլ ի՞նչ քայ­լե­րի կաս­կա­դով են օժտ­ված, ո­րով­հետև այ­սօր խոսք` որ­քան ա­սես, գործ` «նիխտ»:
Այս ա­մե­նում Ռու­սիա­յի հետ միակ սինխ­րո­նի­զա­ցիան սահ­մա­նադ­րա­կան բա­րե­փո­խում­ներն են: Հաս­կա­նա­լի է, չէ՞, որ Ռու­սիան դե­տա­լի­զաց­ված պա­րա­դիգ­մա­յով է գնում այդ բա­րե­փո­խում­նե­րին, իսկ մեզ մոտ կր­կին ա­պա­պե­տա­կան և անձ­նիշ­խան հաշ­վարկն է աշ­խա­տե­լու. սահ­մա­նադ­րա­կան փո­փո­խու­թյուն­նե­րը մե­զա­նում հաս­տա­տա­պես ծա­ռա­յեց­վե­լու եմ մեկ նպա­տա­կի` սե­փա­կան իշ­խա­նու­թյան և ոչ թե, ինչ­պես Ռու­սիա­յում, պե­տա­կա­նու­թյան ամ­րապ­նդ­ման, ա­սել է` սե­փա­կան իշ­խա­նու­թյան ամ­րա­կայ­ման, նա­խա­գա­հա­կան կա­ռա­վար­ման անց­ման:
Պետք է ու­րա­խու­թյան դե­ժա­վյու ապ­րենք` հի­շե­լով բա­նաս­տեղ­ծու­թյուն­ներ գրող հա­յազ­գի Լավ­րո­վին և նո­րան­շա­նակ վար­չա­պետ, Մի­խա­յիլ Մի­շուս­տին կա­պակ­ցու­թյամբ: ՈՒ ցավ գրան­ցենք. ա­հա թե ին­չու հա­յե­րը դր­սում այս­քան հա­ջո­ղակ են, ներ­սում` մի­մյանց «սակ­րալ» տա­րածք­ներ, ընդ­հուպ մինչև ըն­տա­նիք, «ներ­խուժ­մամբ» են առ­լե­ցուն:
Թերևս պաու­զան ձգենք` «ըն­տա­նի­քի» մա­սով, ո­րը մեզ հա­մար նույն­պես սակ­րա­լա­գույն է, և այ­նու­­հան­դերձ, պետք է հի­շենք ԱԱԾ նախ­կին պե­տե­րից ևս մե­կի` քա­ղա­քա­կան «բե­մին վրա» եր­կար ու ա­հա­վոր ար­դյու­նա­վետ քայ­լող Դա­վիթ Շահ­նա­զա­րյա­նի գրե­թե դե­տո­նա­տո­րա­յին դի­տար­կում­նե­րի վեր­ջին կաս­կա­դը:
Նախ­կին ԱԱԾ պե­տը, որն ին­ֆոր­մաց­ված էր ոչ միայն իր պաշ­տո­նա­վար­ման օ­րե­րին, այլև այ­սօր, նա­խորդ օրն իր հար­ցազ­րույց­նե­րից մե­կում ար­ձա­նագ­րել էր, որ սպաս­վում էր Ան­նա Հա­կո­բյա­նի և Մեհ­րի­բան Ա­լիևա­յի հան­դի­պում, որ­պես ադր­բե­ջա­նա­կան ժո­ղովր­դի հետ «հու­մա­նիս­տա­կան» ծրագ­րի բաղ­կա­ցու­ցիչ (դրա «ար­տա­հայ­տու­թյուն­նե­րից» մե­կին ա­կա­նա­տես ե­ղանք Մի­լա­նի հայ­կա­կան ե­կե­ղե­ցում` ադր­բե­ջա­նա­կան հա­տուկ ծա­ռա­յու­թյուն­նե­րի աշ­խա­տա­կից-բլո­գե­րի ու Նի­կոլ Փա­շի­նյա­նի հան­դիպ­ման ժա­մա­նակ)։ Ի դեպ, հան­դիպ­ման ա­ռա­ջար­կը ե­ղել է հայ­կա­կան կող­մից. ա­վաղ, ադր­բե­ջա­նա­կան կող­մը չէր հա­մա­ձայ­նել:
Ար­ժե՞ շա­րու­նա­կել, թե աս­ված է ա­մե­նը:
Պարզ­վում է` ար­ժե:
Հաս­կա­նա­լի է, չէ՞, հա­յաս­տա­նյան մտա­ծող շեր­տի հա­մար միշտ էլ հա­նե­լուկ է ե­ղել` ին­չու է Նի­կո­լը ոչ միայն կնո­ջը, այլև ե­րե­խա­նե­րին, հատ­կա­պես դս­տե­րը ներ­քա­շում քա­ղա­քա­կա­նու­թյան մեջ: Դա­վիթ Շահ­նա­զա­րյա­նը տվեց այդ հար­ցի պա­տաս­խա­նը. քա­նի որ Ան­նա-Մեհ­րի­բան հան­դի­պու­մը չկա­յա­ցավ, ըստ ա­մե­նայ­նի, նա­խա­պատ­րաստ­վում է Փա­շի­նյա­նի դուստր-Ա­լիևի դուստր հան­դի­պու­մը։
Ծնն­դատ­ներ, գի­շե­րօ­թիկ­ներ փա­կող, ողջ օ­րը մարդ­կանց ձեր­բա­կա­լող իշ­խա­նու­թյուն­նե­րից կա­րե­լի էր այլ բան սպա­սել և կամ չհա­վա­տալ Դա­վիթ Շահ­նա­զա­րյա­նին: Կար­ծում ենք` եր­բե՛ք ու ո՛չ:
Կար­մեն ԴԱՎ­ԹՅԱՆ
Դիտվել է՝ 4368

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ